Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

21 հուն 2021 16:15

«Վերջին հարցազրույցում նա բացահայտել էր Շուշին ու Հադրութը հանձնելու փաստերը»․ Հոխիկյանը՝ Մանախի ձերբակալության մասին

«Գիշերը մտել են իր տուն, այսպես ասած «խուլիգանության» մեղադրանքով բերման ենթարկել։ Ինձ տեղեկացրել է իր ընտանիքի անդամներից մեկը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը՝ անդրադառնալով 2020թ․-ի պատերազմի մասնակից Արթուր Այվազյանի (Մանախ)՝ այս գիշեր ձերբակալության փաստին։ Նաիրի Հոխիկյանը նշեց․ «Քանի որ վերջին հարցազրույցն Արթուր Այվազյանն ինձ էր տվել եւ իմ ֆիլմում խոսել, փաստերով ներկայացրել Շուշիի, Հադրութի հանձնումը, շատ բաներ էր ասել, ուստի ընտանիքը մտածում է, որ դա կապ ունի նրա ձերբակալման հետ։ Ինքը բաց տեքստով ասում էր, որ կոնկրետ Հադրութի դեպքում իշխանության կողմից եղել է դավաճանական ծրագիր՝ հստակ մտածված։
 
Ինքը Հադրութում է եղել, Հադրութի հետախուզադիվերսիոն հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատարն էր։ Պատմում էր, թե ոնց է կազմակերպվել Հադրութի հանձնումը, ֆիլմում դա կա։ Նա գիտեր, ասում էր, որ այդ ամենը խոսելու դեպքում իրեն սկսելու են բռնաճնշումների ենթարկել, բայց, ամեն դեպքում, խոսեց։
 
Ասում էր, որ կբացի բոլոր փակագծերը եւ ավելի շատ փակագծեր էլ կբացի Հադրութի դեպքում եւ Ճարտարի դեպքում, թե ինչպես են իրեն անընդհատ համոզել, որ Ճարտարից թողնի դուրս գա, Ճարտարը հանձնեն։

Իսկ ինքը չէր թողնում եւ ոչ միայն ինքն է այդ մասին ասել։ Այլ մարդիկ էլ են պատմել, որոնք մասնակցել են Ճարտարի պաշտպանությանը, ասել են, որ Արթուր Այվազյանը մինչեւ վերջ մնացել է Ճարտարում։ Իրեն անընդհատ համոզել են, որ դուրս գա, որ թողնի թուրքը մտնի Ճարտար, իսկ ինքը չէր համաձայնել»։

Նշենք, որ ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Արթուր Այվազյանի առնչությամբ ընթանում է նախաքննություն՝ հունիսին սոցցանցում «Հայոց Ազգային Բանակ» խմբում նրա հրապարակած տեսագրության առնչությամբ, որում հայհոյանքներ են հնչել Նիկոլ Փաշինյանի, ԳՇ պետ Արտակ Դավթյանի հասցեին։ Արթուր Այվազյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արա Զաքարյանն էլ, որի հետ այս պահին չի հաջողվում կապ հաստատել, սոցցանցային գրառում է արել այն մասին, որ Մանախի հանդեպ կատարվողը քաղաքական հետապնդում է․ պատճառը՝ իշխանությանը քննադատող ելույթը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր