Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

22 հուն 2021 13:20

54-ամյա տղամարդը դիտավորությամբ հարվածներ է հասցրել մորը, որի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, այնուհետև օրեր անց ինքնասպան է եղել․ ՔԿ

2021թ. հունիսի 17-ին՝ ժամը 23:15-ին, «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «Գանգուղեղային վնասվածք հարցականով, գանգուղեղային արյան շրջանառության սուր խանգարում հարցականով, կոմատոս վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի շենքերից մեկի բնակչուհի:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից։

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրեսնգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

Կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2021թ. հունիսի 14-ին՝ ժամը 16։30-ից 21։00-ն ընկած ժամանակահատվածում, վերոհիշյալ հասցեում բնակվող տղամարդը՝  ծնված 1967թ., դիտավորությամբ հարվածներ է հասցրել մորը, իր գործողության հետևանքով անզգուշությամբ առաջացնելով վերջինիս մահը:

Օրեր անց, հունիսի 22-ին՝ ժամը 01:55-ին, քաղաքացուց ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի ահազանգել է ստացվել այն մասին, որ ամուսինը՝ ծնված 1967թ., ով հանդիսանում է մահացած կնոջ որդին, Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի իրենց բնակարանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Նախապատրաստվող նյութերով անմիջապես կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքնում վերցվել են իրեր և առարկաներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր