Ճիշտ ժամանակն է կանգնել Հայ Առաքելական եկեղեցու կողքին և գուցե սա մեր վերջին հնարավորությունն է          Տեսանյութ.Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը միացել է Բագրատ Սրբազանին       Որն է տարբերությունը 2018 թվականի և Բագրատ Սրբազանի առաջնորդած այսօրվա շարժման միջև    

23 հուն 2021 10:18

«Պետք է գործել սառնասրտությամբ». ինչ հրահանգ է տվել Փաշինյանը իրավապահներին․ «Ժողովուրդ»

««Պետք է գործել սառնասրտությամբ». ուժային կառույցներին հենց այսպիսի հրահանգ է տրվել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից «պողպատե մանդատ» ստանալուց հետո:




Ինչպես հայտնի է, հաղթական հանրահավաքի ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր. «Հիմա այս ամբիոնից պահանջում եմ բոլոր այն գործատուներին, ովքեր թույլ են տվել խախտումներ կամ կատարել են քայլեր, որոնց համար հաստատ արդեն փոշմանել են, հենց վաղը՝ առավոտ 9-ից, սկսեն վերականգնել մարդկանց իրավունքները»: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ուժային կառույցների ներկայացուցիչներին հրահանգված է եղել սառնասրտորեն գործել՝ էական չէ, թե ում հանդեպ է իրականացվելու պողպատյա հեղափոխությունը:


Սակայն նկատենք, որ դատախազությանը և քննչական մարմիններին հրահանգներ դեռևս չեն տրվել, ասել են, որ դրանք քննող մարմիններ են և այդ աշխատանքներով պետք է զբաղվեն: Մենք տեղեկացանք, որ հիմնական հրահանգը տրվել է ոստիկանությանը, դատախազությանն ու ԱԱԾ-ին:


Երեկվա դրությամբ դեռ այդ մասով կոնկրետ ակտիվություն չի նկատվել, սակայն առաջիկայում գործընթացներ կսկսվեն»,-գրում է թերթը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր