Տեսանյութ.Ուսանողները պայքար են սկսում          Ադրբեջանը հող է նախապատրաստում ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցը օրակարգ բերելու համար       4 գյուղերը հանդիսացել և ներկայումս հանդիսանում են ՀՀ ինքնիշխան տարածք.թշնամուն է հանձնվել ՀՀ ինքնիշխան տարածքը` ՀՀ քր. օրենսգրքի 421 և 418 հոդվածների հատկանիշներով    

23 հուն 2021 16:36

Ռուսական նավերը նախազգուշական կրակ են բացել բրիտանական ավիակիրի ուղղությամբ , իսկ Սու-24 Մ ռմբակոծիչը նախազգուշական ռմբակոծություն իրականացրել

Սևծովյան նավատորմը, Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության հետ միասին, Ֆիոլենտ հրվանդանի մոտակայքում կանխել են Բրիտանիայի ռազմածովային ուժերի Defender-ի ավիակիրի կողմից Ռուսաստանի պետական սահմանի խախտումը: Սահմանային պարեկային նավը նախազգուշական կրակ է բացել, իսկ Սու-24 Մ ռմբակոծիչը նախազգուշական ռմբակոծություն է իրականացրել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է ՌԴ ՊՆ-ն:

«Այս տարվա հունիսի 23-ին՝ ժամը 11:52-ին, Սև ծովի հյուսիս-արևմտյան մասում գործող բրիտանական նավատորմի Defender ավիակիրը հատել է Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը և Ֆիոլենտ հրվանդանի մոտակայքում 3 կմ մտել ծովային տարածք»,-հայտնել են ռազմական գերատեսչությունից:

Բրիտանական ավիակիրը նախազգուշացում է ստացել Ռուսաստանի պետական սահմանի խախտման դեպքում զենքի կիրառման մասին, բայց դրան չի արձագանքել:

«Ժամը 12: 06-ին և 12:08-ին սահմանային պարեկային նավը նախազգուշական կրակ է արձակել: Ժամը 12:19-ին Սու-24 Մ ինքնաթիռը նախազգուշական ռմբակոծություն է իրականացրել (4 OFAB-250) Defender ավիակիրի ուղղությամբ»,-հայտնել են ռազմական գերատեսչությունից:

Ինչպես պարզաբանել են Պաշտպանության նախարարությունից, ժամը 12.23-ին, Սևծովյան նավատորմի և ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության համատեղ գործողությունների շնորհիվ, Defender ավիակիրը դուրս է եկել Ռուսաստանի Դաշնության ծովի սահմաններից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր