Թուրքիայում կառուցվել է Կարսի ջրամբարը, որի պատճառով Ախուրյան գետում ջրի քանակը կրճատվել է

Դիտարկմանը, որ Արմավիրի մարզում ոռոգման ջրի պակաս կա, գյուղացիները պարբերաբար բողոքի ակցիաներ են անում, նախարարն ասաց, որ տեղյակ է այդ մասին. «Մենք հիմա համատեղ աշխատում եքն տարածքային կառավարման նախարարի հետ, որպեսզի լուծենք այդ հարցը»:
Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ Հայաստանը Վրաստանի միջոցով Թուրքիայից է էլեկտրաէներգիա ներկրում, քանի որ մեր ՀԷԿ-երն ու ՋԷԿ-երը չեն աշխատում, նախարարն ասաց, որ դա իր լիազորությունների մեջ չի մտնում, ինքը նման տեղեկատվություն չունի: