Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

24 հուն 2021 15:39

Հայաստանն առանց Թուրքիա չի կարող առաջ շարժվել.Թուրքիան պատրաստ է ամեն տեսակ դռները բացել, միայն թե հայերը իրենց ազատագրեն Սփյուռքի բռնակալությունից

ermenihaber.am-ի հացորդմամբ՝  Թուրքական ազգայնամոլական «Yeni çağ gazetesi» թերթի կայքում  «Հայաստանն առանց Թուրքիա չի կարող առաջ շարժվել» վերնագրով հոդված է հրապարակվել։ Հեղինակ Արսլան Թեքինը իր հոդվածում անդրադարձել է Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տարած հաղթանակին:

Թուրք վերլուծաբանի դիտարկմամբ՝ Փաշինյանի հաղթանակը նշանակում է, որ հայ ժողովուրդը պատերազմ չի ուզում և ընդունում/համակերպվում է այն հանգամանքի հետ, որ «Ադրբեջանը վերադարձրել է իր հողերը»: Թեքինը նախ հիշեցրել է Փաշինյանի այն արտահայտությունը, որ «թշնամությունը պետք է կառավարելի դարձնել», ապա հավելել, որ անցյալում եղած տառապանքները եղել են երկուստեք ու դրանք պատմության մեջ պետք է մնան որպես ինչ-որ միջանկյալ ժամանակաշրջան:

Հոդվածի հեղինակը կարծում է, որ ամեն անգամ հետ գնալով՝ նոր վերքեր կբացվեն, իսկ ժողովուրդն  էլ անվերջանալի լարվածության կմատնվի:

Թեքինը համոզունք ունի, որ թշնամությունը կառավարելի դարձնելու մասին Փաշինյանի արտահայտությունը ոչ այլ ինչ է, քան բաց դուռ է թողնել Թուրքիայի համար:

«Նոր իշխանությունը պիտի քննարկի բոլոր զարգացումները և մշակի ճանապարհային քարտեզ՝ տեսանելի ուղղությամբ: Նախ և առաջ իր ուղղությունը պետք է փոխի դեպի Անկարա:

Թուրքիան պատրաստ է ամեն տեսակ դռները բացել, միայն թե հայերը իրենց ազատագրեն Սփյուռքի բռնակալությունից և դատեն առողջ», եզրափակում է թուրք վերլուծաբանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր