Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ          Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»       Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»    

25 հուն 2021 15:48

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք՝ 25 կգ քաշով

ՀՀ առողջապահության նախարարության Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք 25 կգ քաշով։

44-ամյա կինը հիվանդանոց է դիմել ծանր վիճակում․ որովայնի չափերի մեծացումով, փսխումով, աղիքային անանցանելիությամբ, արտահայտված անեմիայով։ Հիվանդը պատրաստվել է շտապ վիրահատության։

Հիվանդության վաղեմությունը եղել է 2 տարի, սակայն այդ ընթացքում կինը բժշկի չի դիմել։

Կատարվել է արգանդի էքստիրպացիա հավելումներով և մեծ ճարպոնի հեռացում։

Վիրահատող բժիշկ՝ ՈւԱԿ-ի Օնկոգինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Գագիկ Ջիլավյան, ասիստենտ՝ բաժանմունքի բժիշկ Արթուր Բոյաջյան, անէսթեզիոլոգ՝ Արա Պապյան։

Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, առանց բարդությունների։

Ինչպես նշում է պրոֆեսոր Գագիկ Ջիլավյանը, նման վիրահատություններ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բավականին հաճախ են կատարվում, և դրանք չեն դասվում բարդ վիրահատությունների շարքին։  Ուղղակի նման դեպքերը ևս մեկ առիթ են հորդորով դիմելու մեր կանանց, որպեսզի նրանք ավելի ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր