Կրակոցներ Երևանում․ թիվ 13 դպրոցի պատուհանների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր          Որ մրգերն են օգնում ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից       Նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել, նա հիվանդանոցում մահացել է    

26 հուն 2021 11:02

Հայաստանի ղեկավարությունն է հրահրել արցախյան պատերազմը՝ իր սադրիչ հայտարարություններով ու գործողություններով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմն անխուսափելի էր Հայաստանի ղեկավարության սադրիչ հայտարարություններից և գործողություններից հետո», գրում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը:


«Այն ամենի համար, ինչը տեղի է ունեցել վերջերս, պատասխանատու է Հայաստանի կառավարությունը, որը ձեռնարկել է բազմաթիվ սադրիչ քայլեր, գործողություններ և հրահրել պատերազմը», - ուրբաթ ասել է Ալիևը ՝ Բաքվում ընդունելով Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի արտգործնախարարներին:


Նա հիշեցրել է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հրապարակավ հայտարարել էր, որ «Հայաստանը նոր պատերազմի դեպքում նոր տարածքների կստանա», ինչը, Ալիևի կարծիքով, «բացահայտ սպառնալիք էր Ադրբեջանի համար»: Ալիևը հիշեցրել է նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ «Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը պետք է մասնակցի բանակցային գործընթացին»:


«Իրականում դա ոչ միայն դեմ էր մեր շահերին, այլ նաև դեմ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահների կողմից մշակված ձևաչափին: Հայաստանի ղեկավարության մեկ այլ սադրիչ հայտարարություն այն էր, որ «Արցախը Հայաստան է և վերջ»: Սա վերջ տվեց գրեթե ցանկացած բանակցությանը...Այսպիսով, Ղարաբաղյան երկրորդ պատերազմն անխուսափելի էր, և դա բոլորի համար պարզ էր», - հայտարարել է Ալիևը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր