Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

26 հուն 2021 12:13

Ադրբեջանը գերիների թեման գնալով ավելի է թանկացնում.այլևս լինենք ոչ թե տվողի, այլ պահանջողի դերում

Ռազմական փորձագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է.


«Բաքվի բռնապետը Հայաստանի դեմ սկսել հզոր  հոգեբանական պատերազմ։ Մեր տղերքի հրապարակային դատավարության մեսիջները հստակ ուղղված են հայաստանյան իշխանությանը և հասարակությանը։


Բաքվի դատարանում տղաներից մեկի հայտարարությունը, որ իրենց տուն ուղարկեն, թշնամի պետության քարոզչամեքենան ներկայացնում է հայաստանյան իշխանության հասցեին հանդիմանական ենթատեքստով, թե իբրև թե չեն մտածում իրենց գերիների մասին։


Բաքվի բռնապետը հստակ զիջումների մեծ փաթեթի է նախապատրաստում և այսպիսի հուզական դաշտ տանում գերիների թեման, որպեսզի Հայաստանի իշխանության վրա նաև մեր հասարակությունը ուժ գործադրի , ինչու չէ, նաև զիջողական քաղաքականության հետ հարմարվի, որպեսզի տղաները վերադարձվեն․․․


Ադրբեջանը  գերիների թեման գնալով ավելի է թանկացնում, մնում է, որ մենք էլ թանկացնենք մի քանի թեմաներ, այդ թվում ականապատ տարածքների քարտեզների, ինչպես նաև Արցախի կարգավիճակի հարցը ներհայաստանյան օրակարգ բերելու, զուգահեռ մի քանի երկրների հետ աշխատլու, որպեսզի ճանաչեն Արցախի անկախությունը։


Մենք պետք է այլևս լինենք ոչ թե տվողի, այլ պահանջողի, խնդիրներ առաջացնողի դերում»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր