Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

26 հուն 2021 12:54

3 եղբայրական երկրների ՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի ,հատուկ նշանակության զորքերը համատեղ զորավարժություն կանեն

Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության զորքերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն սեպտեմբերին։ Այս մասին հայտարարել է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
«Ադրբեջանի նախագահի հրամանով` երեք եղբայրական երկրները (Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան,–խմբ․) համատեղ զորավարժություններ կանցկացնեն։ Որոշումն արդեն ընդունված է»,-ասել է Հասանովը «Ռեալ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։


Նա հայտնել է, որ երեք երկրների հատուկ նշանակության զորքերի զորավարժությունները սպասվում են սեպտեմբերին։


Զորավարժություններին ներգրավված երկրների փորձագիտական խմբերը գտնվում են Ադրբեջանում: Հասանովի խոսքով՝ նրանք գնահատում են զորավարժության տարածքը, բարձր են գնահատում ադրբեջանցիների պատրաստվածությունը։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր