Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

28 հուն 2021 10:00

Տեսանյութ.Սկանդալ Մեծ Բրիտանիայում. նախարարը հրաժարական է տվել իր ամուսնացած օգնականի հետ համբուրվելու պատճառով

Մեծ Բրիտանիայում սկանդալ է հասունացել այն բանից հետո, երբ առողջապահության նախարար Մեթ Հենկոքի և նրա օգնականի համբույրի տեսարանը տարածվել է համացանցում։

The Sun- ը լուսանկար և տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է պաշտոնյան նախարարության աշխատասենյակում համբուրվում իր ամուսնացած գործընկեր Ջինա Կոլադանջելոյի հետ։
Հենքոկը ներողություն է խնդրել, բայց ոչ թե իր ենթակայի նկատմամբ սեռական ոտնձգությունների, այլ համաճարակի ընթացքում սոցիալական հեռավորության կանոնները խախտելու համար:

«Ես հասկանում եմ, որ այս երկրի բոլոր մարդիկ ստիպված էին հսկայական զոհաբերություններ կատարել: Մեզանից նրանք, ովքեր այս կանոնները սահմանում են, պետք է հետևեն դրանց, և հետևաբար, ես պետք է լքեմ այդ պաշտոնը: Ես ներողություն եմ խնդրում կանոնները խախտելու համար, ներողություն եմ խնդրում իմ ընտանիքից` նրանց այս քննությանը ենթարկելու համար», - ասել է նա:

Ավելի ուշ նախարարը հայտարարել է, որ վարչապետին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

Կադրերը նկարահանվել են մայիսին, երբ երկիրը խիստ սահմանափակումների տակ էր:
Ի դեպ, մինչ սկանդալային նյութերի հրապարակումը The Sun պարբերականը կապ է հաստատել նախարարի հետ և տեղեկացրել իրենց տրամադրության տակ հայտնված լուսանկարների ու տեսանյութի մասին, որից հետո վերջինը շտապել է տուն և կնոջը հայտնել, որ ցանկանում է բաժանվել նրանից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր