Երևանը դեռևս չի հաստատել Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ          Կիրանց գյուղը ցանկացնում է բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքելու, գյուղից փախչելու       ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում    

28 հուն 2021 12:44

Ռեկորդային մահացություն COVID-19-ից. Մոսկվայում հնդկական շտամն է հայտնվել,որը դարձել ավելի վտանգավոր։

Հունիսի 28-ից Մոսկվայում քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանագրով սկսել են գործել նոր կորոնավիրուսային սահմանափակումներ։

Այսօրվանից մայրաքաղաքի ռեստորաններ մտնել կարող են միայն QR-կոդ ունեցող մարդիկ, որը հաստատում է, որ անձը պատվաստում է ստացել։ Այդ կոդը կարելի է ստանալ պատվաստումից հետո, պետծառայությունների կայքում, ընդ որում՝ թղթե տեղեկանքներ չեն ընդունվելու։ QR-կոդը պետք չէ անչափահասներին, եթե նրանք եկել են ծնողների հետ։ Մինչեւ հուլիսի 11-ը ամառային վերանդաներ կարելի է այցելել առանց QR-կոդի։ Հյուրանոցների ռեստորաններ եւ ուսանողական ճաշարաններ այցելելու համար նույնպես կոդի կարիք չի լինի։

Ռեստորաններն ազատ կլինեն նաեւ այն մարդկանց համար, ովքեր հանձնել են ՊՇՌ թեստ եւ ստացել բացասական արդյունք, բայց այն կգործի միայն երեք օր։

Նոր սահմանափակումների համաձայն՝ կազմակերպությունները պետք է հեռահար աշխատանքի ուղարկեն աշխատակիցների 30 տոկոսին՝ առանց լրիվ պատվաստումը հաշվի առնելու։ Հեռահար աշխատանքի պետք է անցնեն հղիները կամ վերջերս ծննդաբերածները, շաքարային դիաբետ, ճարպակալում, ասթմա եւ քրոնիկական այլ հիվանդություններ ունեցողները, ինչպես նաեւ 65 տարեկանից բարձր, քրոնիկական հիվանդություններ ունեցող աշխատակիցները։

Նշենք, որ հունիսի 27-ին Մոսկվայում գրանցվել է առավելագույն՝ 114 մահ կորոնավիրուսից, դա ամենամեծ ցուցանիշն է համավարակն սկսվելուց ի վեր։ Մայրաքաղաքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 6723 նոր դեպք։ Մեկ օրում հոսպիտալացվել է 1761 մարդ, նրանցից 731-ին միացված է թոքերի արհեստական շնչառության սարք։

Մասնագետների խոսքով՝ հիվանդացության եւ մահացության աճի մեղավորը վիրուսի այսպես կոչված հնդկական շտամն է, որը հայտնվել է Ռուսաստանում։ Ինչպես հավաստիացնում են որոշ մասնագետներ, շտամը Ռուսաստանում նորից է մուտացվել եւ դարձել ավելի վտանգավոր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր