«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

28 հուն 2021 12:59

Փաշինյանին են պահանջում,նրա պատասխանն էլ իրենց չգոհացնի ավելի խիստ միջոցների են դիմելու

Անհայտ կորած զինծառայողների ծնողներն այսօր ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության դիմաց։ Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

Ակցիայի մասնակիցների խոսքով` ընտրություններից անցել է 8 օր, բայց ոչ մի դրական փոփոխություն չկա։  

Անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Ընտրություններից 8 օր է անցել, մի գերի վերադարձրե՞լ են, ընդհակառակը մեր հողում մեր տղերքին են ծեծում, տեսե՞լ եք այդ տեսանյութը, ընդամենը 2 օր առաջ մեր տղաներին ծեծեցին, ջարդեցին, զենքերը վերցրին, ասում էին ադրբեջանցիները դուրս են գալու մեր տարածքից, տեսնում ենք, որ մի բան էլ առաջ են գալիս»,–ասում է ծնողներից մեկը` Արևշատյան Էդիկը։

Ծնողներից մյուսն էլ նշում է, որ եկել են կառավարության շենքի մոտ, որպեսզի ժողովուրդը տեսնի անհետ կորած զինծառայողների ծնողների վիճակը։

Անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Քիչ առաջ ՀՀ վարչապետի օգնականն իջավ, կոնկրետ չասեց, թե մեզ կընդունեն, թե ոչ, բայց մենք սպասելու ենք, մինչև մեզ ընդունեն»,–ասաց նա։

Ծնողները պնդում են, որ եթե Նիկոլ Փաշինյանի պատասխանն իրենց չգոհացնի ավելի խիստ միջոցների են դիմելու։  Այս պահին բողոքի ակցիան ՀՀ կառավարության դիմաց շարունակվում է։
Ծնողները նաև մեկնաբանեցին կառավարության կողմից հանձնաժողով ստեղծելու հարցը, որը պետք է զբաղվի անհետ կորածների և գերիների հարցերով և ընդգծեցին՝ ինչու՞ չէր բացվել այդ հանձնաժողովը 9 ամիս առաջ:

«Մենք ոչնչի մասին տեղյակ չենք, թե ինչ հանձնաժողով է ստեղծելու, ինչ իրավասություններ ունի այդ ստեղծվելիք հանձնաժողովը, ինչ ձևաչափով է լինելու, մենք ներգրավված ենք լինելու, թե ոչ: Մենք ոչ մի տեղեկություն չունենք, բայց կարծում ենք՝ հանձնաժողովի ստեղծման իմաստ չկա, եթե երկրի ղեկավարը չի կարողանում ոչ մի հարց լուծել, ապա հանձնաժողովը ի՞նչ պիտի անի»,- նշեց Արևշատյան Էդիկը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր