Տեսանյութ.Գլխից խփող եմ, ով ուզում է լինի դրա մեղավորը, առանց վարանելու կվերացնեմ, եթե մեր եղբայրները մնան Բաքվում. Անհետ կորած զինվորի հայր
![](https://www.pastinfo.am/news_images/411/1230211_1/photo_2021_06_28_14_37_59.thumb.jpg)
Հանձնաժողովը զբաղվելու է գերիների, անհետ կորած զինվորների հարցերով։
«Դեկտեմբերի 17-ին իմ տղան գերի է եղել, դեկտեմբերի 20-ին իմ տղային տեսել են վիրակապված, իսկ հիմա ինձ ասում են՝ ԴՆԹ-ն համապատասխանում է, երեխուդ պիտի հուղարկավորես: Ո՞վ է այս հարցով զբաղվում, թող պատժվի, ես առաջարկել եմ եկեք կախենք,ես չեմ հրաժարվում, գլխից խփող եմ»,- ասել է զինվորի հայրն ու ընդգծել.« Եթե մեր եղբայրները մնան Բաքվում, ով ուզում է լինի դրա մեղավորը, առանց վարանելու կվերացնեմ էս երկրից, կյանքը կխլեմ, չի կարող նման բան լինել, ես պայքարելու եմ, որ մեր երեխեքը հետ գան»:
Նա վստահեցրեց, որ գերիների թիվն ավելի շատ է, քան անհետ կորածներինը։
«Մարդիկ վիդեոներով հստակ տեսնում են, իրենց հորը ձերբակալել են, բայց իրեն ասում են ՝ զոհվել է, չկա:Իմ որդուն դեկտեմբերի 17-ին վիրահատել են, մեկ էլ դեկտեմբերի 20-ին հայտնվեց 60 օրվա «լխճված մարմին», ինչպե՞ս: Կրկնակի ԴՆԹ ենք տվել, դեռ չկա պատասխանը, ես իրենց պատասխանին էլ չեմ հավատում, դիտմամբ ամիսներով ձգձգեցին, ոսկորները հնեցրին, որ ԴՆԹ կոդ չանջատվի »,-ասել է զինվորի հայրը:
Նրա համոզմամբ՝ մեր երեխեքն այնտեղ են, թշնամին առևտուր է անելու մեր երեխեքով , արդեն անում է։