Ռուսական Orion-E ԱԹՍ-ները«Bayraktar»-ները, որոնք դուրս կգան համաշխարհային շուկա,կդառնան «մարդասպանների» մրցակիցները, ինչպիսիք են թուրքական «Bayraktar»-ները
Ռուսաստանը Orion-E հարվածային անօդաչու սարքը բերվում է զենքի համաշխարհային շուկա: Եվ ձեռք բերման առաջին հայտերն արդեն ստացվել են: «Ռոսօբորոնէքսպորտ»-ը անօդաչու թռչող սարքը մշակող Kronstadt ընկերության հետ Orion-E-ն առաջարկում է հարվածային տարբերակով, որը հագեցած է ունիվերսալ սպառազինության համակարգով: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է ռազմարդյունաբերական համալիրից զրուցակիցը:
Փորձագետները ենթադրում են, որ անօդաչու թռչող սարքերի արտահանման մատակարարումները կարող են սկսվել այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին: Դա տեղի կունենա Դուբնայում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան բացելուց հետո: Ռուսաստանում հարձակողական անօդաչուների զանգվածային արտադրության առաջին մասնագիտացված գործարանը կսկսի գործել 2021-ի նոյեմբերից:
Գործակալության զրուցակիցը հավելել է, որ Orion-E-ն լավ առաջարկ կլինի ինքնաթիռի գնի, որակի և ինտելեկտուալացման տեսանկյունից: Անօդաչու թռչող սարքերը կդառնան այնպիսի «մարդասպանների» մրցակիցները, ինչպիսիք են թուրքական «Bayraktar»-ները:
Orion-E-ն երկարաժամկետ հարվածային ԱԹՍ է: Այն կարող է օդում մնալ մինչև մեկ օր: Թռիչքի առավելագույն քաշը 1150 կիլոգրամ է, թռիչքի բարձրությունը՝ յոթ կիլոմետր, երկարությունը ութ մետր է, իսկ թևերի բացվածքը՝ 16: Այն կրում է ավիացիոն զենքի համընդհանուր համալիր: