Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

29 հուն 2021 10:44

Սյունիքի նոր առաջացած սահմանագծում մեր զինվորները կունենան ժամանակակից անվտանգ բունկեր

Նախորդ մի քանի շաբաթների ընթացքում, մեր երկիրը ապրում էր հիմնականում ընտրություններով, սակայն ամբողջ այդ ընթացքում Սյունիքի և Գեղարքունիքի նոր առաջացած սահմանագծում պահպանվում էր լարված վիճակը, մեր զինված ուժերն էլ փորձում էին, թեև ուշացումով, տարբեր հատվածներում ամրաշինական աշխատանքներ կատարել՝ բարձրացնելու սահմանների պաշտպանվածությունը։


Նույն ժամանակում, մեր "ԱրԱր" հիմնադրամը ևս ոչ մի օր չի կանգնել, և կրկնակի ինտենսիվությամբ շարունակել է իրականացնել իր ծրագրերը՝ աջակցելու մեր զինված ուժերին։ Առաջիկայում մենք հաջորդաբար կպատմենք մեր կողմից իրականացվող տարբեր ծրագրերի մասին, որքանով որ թույլ է տալիս դրանց գաղտնիությունը։ Այսօր պատիվ ունենք ներկայացնել դրանցից մեկը՝ Սյունիքի նոր առաջացած սահմանագծում մեր հիմնադրամի աջակցությամբ կառուցված ժամանակակից անվտանգ բունկեր, որը հանդիսանում է թե կացարան, և թե ապահով աշխատասենյակ մեր զինծառայողների համար։ Մեր նպատակն է, որպեսզի մեր բոլոր զինծառայողները ծառայեն հնարավորինս անվտանգ պայմաններում, և կարողանան առավելագույնս արդյունավետ իրականացնել իրենց մարտական գործառույթները, և այս հարմարավետ բունկերը դրա կարևոր տարրերից մեկն է։


Անվտանգ ծառայություն ենք ցանկանում մեր պաշտպաններին, և շնորհակալություն հայտնում բոլոր այն մեր գործընկերներին և աշխատակիցներին, որոնց աջակցությամբ հնարավոր դարձավ այս կարևոր ծրագրի իրականացումը։


Ավետիք Չալաբյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր