«Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի հոր uպանnւթյան վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է          Իրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապաuառեցման շուրջ       Վենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը    

29 հուն 2021 12:38

«Զանգելանն ու Կուբաթլուն ազատագրելու համար» մեդալով պարգևատրված ադրբեջանցին կախվել է հայրական տան տանիքում

Շիրվան քաղաքի  բնակիչ, 1988-ին ծնված Ջալիլով Էմին Էլդենիզ օղլուն կախվել է հայրական տան տանիքում: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է ընդդիմադիր բլոգեր և Meydan TV-ի համահիմնադիր Հաբիբ Մյունթազիրը:


Ըստ նրա՝ հանգուցյալը, որպես կամավոր, 2020-ին մասնակցել է Ադրբեջանի ագրեսիային ընդդեմ Արցախի. հունիսի 24-ին նա պարգևատրվել էր «Զանգելանն ու Կուբաթլուն ազատագրելու համար» մեդալով:


Հիշեցնենք, որ երեկ Բերձորում ադրբեջանական մեքենայի վթարից երկու ադրբեջանցի զինծառայող էր մահացել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր