ՀՀ Սահմանադրության օրվա առիթով Միքայել և Բագրատ Սրբազանները հուլիսի 5-ին հայտարարում են մեկօրյա հացադուլ          Հորդորում ենք ՀՀ իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել հոգևոր մեր եղբայրներին, ազգային բարերարին       Տեսանյութ.Մեկնարկել է Սամվել Կարապետյանի աջակիցների հավաք երթը    

29 հուն 2021 13:57

Սևանի ճանապարհին վթարի է ենթարկվել կին վարորդի Nissan Tiida–ն. 4 երեխա հիվանդանոցում են

Այսօր՝ հունիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 10։40-ի սահմաններում 38-ամյա Ռուզաննա Աբրահամյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 58 կմ-ին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե հեռուստաաշտարակին»,–գրում է կայքը։

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնք երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր