էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք          Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել       Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը    

29 հուն 2021 16:03

Կանխատեսելի էր, որ ԲՀԿ-ն չէր անցնելու խորհրդարան. Գագիկ Ծառուկյանին «շաքարակալած» սուտ են մատուցել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին համոզել են, որ կուսակցությունն ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում կհավաքի ընտրողների ձայների շուրջ 27 տոկոսը: Լրագրողների հետ ասուլիսում նման հայտարարություն արեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Կանխատեսելի էր, որ ԲՀԿ-ն չէր անցնելու խորհրդարան, չէի կարծում, որ նվազագույն շեմը չէր անցնի, բայց հիմա ուզում եմ ասել, որ գիտեմ, թե ովքեր էին սոցհարցումներ անում ու այն պարոն Ծառուկյանին ներկայացնում այնպես, թե 27 տոկոս է հավաքելու: Գագիկ Ծառուկյանին մատուցել են կոմֆորտ սուտը և ինձ նույնպես ասում էին, որ ես էլ ասեի այն հաճելի սուտը, որը պարոն Ծառուկյանն ուզում է լսել, և ես մեր վերջին խոսակցության ժամանակ էլ ասացի, որ ես չեմ ասելու սուտ, ես ասել եմ ճշմարտությունը»,-ասաց Զոհրաբյանը։
Նա շեշտեց, որ խմբակցության մեջ եղել են մարդիկ, որոնք ԲՀԿ ղեկավարին «շաքարակալած» սուտ են մատուցել:

Զոհրաբյանը, խոսելով ԲՀԿ-ից դուրս գալու և արտահերթ ընտրություններին խմբակցության թիմում չլինելու մասին, հայտարարեց, որ իր և Գևորգ Պետրոսյանի դեմ հստակ աշխատում էին։
«Ես շնորհակալ եմ Գագիկ Ծառուկյանին, որ ինձ քաղաքական ասպարեզ բերեց և հնարավորություն տվեց, որ կայանամ որպես քաղաքական գործիչ, բայց, այո, խմբակցությունում եղել են մարդիկ, որոնք հստակ աշխատել են իմ և Գևորգ Պետրոսյանի դեմ, նրանք ամենակեղտոտ ստերով կեղծ նյութեր էին գրում Facebook-ում և պարոն Ծառուկյանի մոտ այն ներկայացնում էին որպես հասարակության կարծիք»,–ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր