Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին       Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան.Կիրանցի բնակիչներն իրենց տներում արդեն վախենում են իրենց անվտանգության համար՝ ադրբեջանցու ճանապարհը բաց է    

29 հուն 2021 15:47

ՀՀ երկրորդ նախագահին նոր մեղադրանք կառաջադրվի, եթե...

Եթե Սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելու հարցերը լուծվեն, ՀՀ երկրորդ նախագահին նոր մեղադրանք կառաջադրվի։ Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Քոչարյանի գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը` պատասխանելով հարցին, թե նոր մեղադրանք կառաջադրվի՞ Քոչարյանին։

«Եթե ՍԴ դիմելու և ՍԴ-ի կողմից որոշում կայացնելու հարցերը լուծվեն, լինեն այնպիսի մեկնաբանություններ Սահմանադրության նորմերի հիման վրա, որ այդ մեխանիզմները գործեն, միանշանակ, այո՛, նոր մեղադրանք կառաջադրվի»,–ասաց Բաղդասարյանը։
Նա նշեց, որ արդեն իսկ Վերաքննիչ քրեական դատարան են դիմել, քանի որ 3 մեծ փաստարկ ունեն ՍԴ որոշման առնչությամբ (մարտի 26–ին ՍԴ–ն որոշեց, որ Քոչարյանի դեմ հարուցված քրգործով 300.1 հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը)։
Բաղդասարյանի խոսքով` առաջին փաստարկն այն է, որ դատական նիստը տեղի է ունեցել օրենքով սահմանված կարգի խախտմամբ` ամբաստանյալների բացակայությամբ`այն դեպքում, երբ նրանց ներկայությունը պարտադիր է։

Երկրորդն էլ այն է, որ ՍԴ–ի կողմից նորմը հակասահմանադրական ճանաչվելուց հետո չի կարող հանցադեպի բացակայության մասին խոսք լինել։

Երրորդ մեծ փաստարկն էլ, ըստ, Բաղդասարյանի, այն է, որ Քրեական դատավարության օրենսգրքի այն նորմերը, որոնք կիրառել է առաջին ատյանի դատարանը քրեական հետապնդումը դադարեցնելու ու վարույթը կարճելու որոշում կայացնելիս` Սահմանադրությանը հակասում են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր