«Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի հոր uպանnւթյան վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է          Իրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապաuառեցման շուրջ       Վենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը    

30 հուն 2021 13:10

Բողոքում են ադրբեջանցի զինծառայողները՝ իշխանություններն իրենց «ազատագրած» հողերի համար մեդալ չեն տվել, նույնիսկ հաշմանդամի կարգավիճակ չի շնորհվել

44-օրյա պատերազմի տասնյակ մասնակիցներ բողոքի ցույց են կազմակերպել Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքի դիմաց. հայտնում է ադրբեջանական Turan հրատարակությունը:


Նրանք բողոքել են, որ նախարարությունից աջակցություն չեն ստանում, և որ իրենց մասնակցությունը ռազմական գործողություններին չի գնահատվել: Ակցիայի մեջ ներգրավված են եղել Վարանդայում, Ջրականում, Հադրութում և Շուշիում ռազմական գործողություններին մասնակցած զինծառայողները:


Նրանք բողոքել են, որ իրենք մեդալներ չեն ստացել այդ քաղաքների «ազատագրման» համար, իսկ ոմանք էլ նշել են, որ իրենց վետերանի կամ հաշմանդամի կարգավիճակ չի շնորհվել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր