Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

30 հուն 2021 14:39

Ադրբեջանցիների պատասխանը՝ինչու պետք է գերիներին վերադարձնենք, եթե նրանք հանցագործներ ու ահաբեկիչներ են

ԵԽԽՎ ամառային նստաշրջանի շրջանակներում հայաստանյան պատվիրակությունը գերիների հարցի մասին հանդես է եկել կարևոր շեշտադրումներով: Ասուլիսում ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը:

«Խնդիրը պետք է դիտարկել հումանիտար ասպեկտի շրջանակներում»,- նշեց նա:

Նրա խոսքով, ադրբեջանցի պատվիրակները շարունակ խոսում են հնարավոր խաղաղության մասին:

«Երբ հանձնաժողովներից մեկի նիստի ժամանակ ադրբեջանցիները կրկին խոսում էին խաղաղության կեղծ թեզերից, ես ուղղակի մեջբերեցի Ալիևի վերջին տեքստերը, որոնք բուռն ռեակցիա առաջացրեցին եվրոպացի գործընկերի մոտ:

Դրան ի պատասխան ադրբեջանցի պատվիրակը բավականին նյարդային ասաց՝ իսկ ինչու մենք պետք է գերիներին հետ վերադարձնենք, եթե նրանք հանցագործներ ու ահաբեկիչներ են: Սա էլ ավելի սրեց մթնոլորտը»,- հանձնաժողովի նիստից մի դրվագ ներկայացրեց Տ. Հայրապետյանը:

Նրա խոսքով, հանձնաժողովի նիստը վարողը, մյուսներն ապշահար նայում էին ու ասում՝ սա ոչ մի տեղ չտանող քննարկում է, այստեղ խոսում են հումանիտար խնդրի լուծման մասին, իսկ ադրբեջանցիներն ասում են՝ նրանք ահաբեկիչներ են:

«Այսինքն, եվրոպացի գործընկերների մոտ ընկալում կա, որ սա Ադրբեջանի կողմից որդեգրված շատ վտանագավոր գործելաոճ է»,- ասաց պտգամավորը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր