Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

30 հուն 2021 14:57

Տեսանյութ.Գերիների հարցում մենք մի սխալ են թույլ տվել.պետք է այնպես անել, որ աշխարհը տեսնի և Ադրբեջանի դիվանագիտական ներկայությունը դիսկոմֆորտ զգա

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովում բարձրացրել են Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքներ ներխուժելու հարցը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտնեց պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը։

Նա նշեց, որ ՀՀ տարածքների նկատմամբ ոտնձգության հարցը բարձրացվել է այն ժամանակ, երբ հանձնաժողովը քննարկելիս է եղել Թուրքիայի կողմից Միջերկրական ծովում ռազմատենչ գործողություններ իրականացնելու խնդիրը։

«Մենք զուգահեռներ անցկացրինք Ադրբեջանի հետ այն տեսակետից, որ Ադրբեջանը ևս նախ ներխուժում է, ապա ասում` եկեք բանակցենք։ Ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հարցում մեր գործընկերները ԵԽԽՎ–ում հարց բարձրացրին, որ ցանկացած բանակցություն անհնար է, երբ առկա է ռազմական ներխուժում»,– ասաց Իգիթյանը։
***
Գերիների վերադարձի հարցը միայն իրենց բարեկամների խնդիրը չէ, դա միայն ՀՀ-ում ԵԽԽՎ պատվիրակության խնդիրը չէ, խորհրդարանի մեծամասնության խնդիրը չէ, դա ամբողջ հայության խնդիրն է.  հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։


Պատգամավորը հայտնեց, որ գտնում է, որ այդ հարցում իրենք մի սխալ են թույլ տվել՝ չենք օգտագործել կարևոր հանգամանք՝ դա ամբողջ հայության ներուժի կիրառումն է։

«Ես գտնում եմ, որ այսօր աշխարհի ցանկացած երկրի Ադրբեջանի դեսպանության մոտ պետք է պիկետ լինի, հասկանում եմ՝ քաղաքկան նպատակներով կարելի է Դեմիրճյան կամ Բաղրայան փողոց փակել՝ դա քաղաքական գործոն է, բայց պետք է այնպես անել, որ աշխարհը տեսնի և Ադրբեջանի դիվանագիտական ներկայությունը դիսկոմֆորտ զգա։ Եթե երկրի օրենքը թույլ է տալիս, թող մեկը կանգնած լինի»։

Իգիթյանը նշեց, որ դա պետք է դառնա համար մեկ խնդիրը, հարցը այդ դեպքում առաջ կշարժվի և կդառնա միջազգային հանրության խնդիր։ Պատգամավորը նշեց, որ այս հարցը չպետք է լինի որևէ քաղաքկան ուժի մենաշնորհ, դառնա շահարկման առարկա։

Լրագրողի դիտարկմանը, որ իր կարծիքը չի համապատասխանում կառավարության կարծիքին, գերեվարված զինծառայողների հարազատներին թույլ չէին տալիս հանրայնացնել թեման, Իգիթյանը խդրեց իրեն ճիշտ հասկանալ և չմանիպուլացնել՝ կրկնեց՝ դա ամբողջ հայության հարցն է, որը ցանկացած ձևով պետք է բարձրաձայնել, դրանով ուշադրություն հրավիրել։

«Չեմ կարծում, որ ընդդիմությունից կամ իշխանությունից որևէ մեկը այդ հարցում ունի այլ կարծիք։ Ցավոք, ընտրությունների ժամանակ քաղաքկան վիճակը տարածվեց Սփյուռքի որոշ կազմակերպությունների վրա, զբաղվում էին ոչ իրենց բնորոշ հարցերով՝ քաղաքական հարցերով։ Համոզվածխ եմ, որ հիմա ամեն ինչ կգա իր տեղը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր