Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

30 հուն 2021 16:03

Բաքվում «հայ գերիների» դատը նոր երանգներ է ստանում. Բաքվի մետրոյի պայթյունի հայկական հետքի «հաստատում»

Բաքվում «հայ գերիների» դատ անունը կրող շոուն նոր երանգներ է ստանում։ Վրդովեցուցիչ ներկայացման կազմակերպիչներն այն օգտագործում են «հավաստիություն» հաղորդելու մտավարժանքներին եւ զրպարտությանը, որոնք կոչված են ավելի ահավոր սարքելու ադրբեջանցի ժողովրդի առանց այդ էլ ահավոր թշնամու՝ հայերի կերպարը։


Այս անգամ դատուդատաստանն օգտագործվեց այն բանի համար, որպեսզի «հաստատվի» Բաքվի մետրոյի 1994թ. հուլիսի 3-ի պայթյունի հայկական հետքը։ Հայ գերի զինծառայողներ Լյուդվիգ Մկրտչյանի եւ Ալյոշա Խոսրովյանի գործով տուժած անվանյալ ոմն մեկը ՝ Զահիդ Հասանովը, «ցուցմունքներ» է տվել, թե մետրոն պայթեցրած Ազեր Ասլանովը կալանավորվել է իր հետ, եւ իրենք միասին գերության մեջ են եղել Ստեփանակերտում։




«Ես, Սերգեյը, Ազեր Ասլանովը եւ եւս մեկ բանտարկյալ պահվում էինք  Խանքենդիում։ Եկան 5-6 հայ զինծառայողներ եւ տարան Ազեր Ասլանովին, որպեսզի նա հավաքի հրամանատարական սենյակը։ Ազերը եկավ 2 ժամ հետո, ինչից հետո նորից տարան։ Հայկական հատուկ ծառայությունները խոսում էին Ազերի հետ։ Ազերի ինստրուկտաժը տեղի էր ունենում Սամվել Բաբայանի սենյակում։ Նրանցից մեկը, ով նրան ցուցումներ էր տալիս, Լուդվիգ Մկրտչյանն էր։ Նրանք խոսեցին մեկ ժամից ավելի։ Եկավ Սերգեյն ու ասաց, որ Ազերը սենյակը չի հավաքել։ Պարզվեց, որ նրանք հավաքագրել են Ազեր Ասլանովին, եւ նա սենյակում հավաքարարություն չի արել։ Դրանից հետո Ազերին կերակուր տվեցին, նրա ուզածը։ Պարզվեց, որ նա սկսել է համագործակցել հայերի հետ։ Այդ նույն թվականին Ազեր Ասլանովը կազմակերպեց պայթյունը Բաքվի մետրոյում։ Երբ ես վերադարձա գերությունից, իմացա, որ Սերգեյին սպանել են գերության մեջ»,- ասել է Հասանովը, տեղեկացնում է APA-ն։


Ահաբեկչությունները մետրոյում (1994թ. մարտի 19-ին եւ հուլիսի 3-ին) Ադրբեջանի իշխանությունները առաջ էլ օգտագործում էին լեզգի համայնքի վրա ճնշում գործադրելու նպատակով՝ կապ «գտնելով» երկու պայթյունների «կազմակերպիչների» եւ հայկական հատուկ ծառայությունների միջեւ։ Մասնավորապես, քանի որ երկու պայթյունների կազմակերպման եւ իրականացման մեջ մեղավոր ճանաչվածները էթնիկ լեզգիներ էին, Բաքվում սկսեցին իրականացնել ազգային փոքրամասնությունների ճնշում, ինչ-որ կապ «գտնվեց» «Սադվալ» շարժման հետ։ «Թշնամական Հայաստանի» հետ ազգային շարժումները կապելու միտումները միանգամայն տրամաբանական ու հասկանալի են, դրանք օգտագործվել են որպես իրենց համար անհարմար անձանց ճնշման լծակ։ Բռնաճնշումների արդյունքում 30 «հանցակիցներ» դատապարտվեցին, մի քանի տասնյակ ակտիվիստ լեզգիներ բանտեր նետվեցին, հինգ մարդ մահացավ ճաղերի հետեւում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր