Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

01 հուլ 2021 13:59

Պե՞տք է հեռացնել իմաստության ատամները

Իմաստության ատամների հեռացումը կարող է ոչ միայն պաշտպանել ատամների հետ կապված մի շարք խնդիրներից, այլեւ բարելավել համի ընկալումը, հատկապես՝ կանանց մոտ: Այսպիսի անսպասելի եզրակացության են հանգել Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները:


Medportal.ru-ի փոխանցմամբ՝ երրորդ խումբը, որոնք կոչվում են նաեւ իմաստության ատամներ, սովորաբար հայտնվում են 17-26 տարեկանում: Շատ հաճախ, աճելով, դրանք կարող են դեմ առնել երկրորդ խոռոչին, ինչը, իր հերթին, կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների զարգացման՝ ատամների արմատները վնասելուց մինչեւ պարոդոնտիտ: Այդ պատճառով ատամնաբույժները հաճախ խորհուրդ են տալիս նախապես հեռացնել իմաստության ատամները, քանի դեռ դրանք անհարմարություն չեն պատճառել:




Նոր ուսումնասիրությունը վերլուծել է 1255 պացիենտների տվյալները, որոնք 20 տարվա ընթացքում հոտի եւ համի քիմոսենսորային փորձարկումներ են անցել: 891 մարդու մոտ երրորդ խումբը հանվել է, մնացածներինը՝ ոչ: Բոլոր մասնակիցների համային գործառույթները ստուգել են սախարոզայի, նատրիումի քլորիդի, կիտրոնաթթվի եւ կոֆեինի տարբեր կոնցենտրացիաներով լուծույթների օգնությամբ: Պացիենտները պետք է լուծույթով ողողեին բերանը, թքեին այն եւ այնուհետեւ հայտնեին, թե արդյոք հեղուկը քաղցր, աղի, թթու թե դառը համ ունի:


Հեռացված իմաստության ատամներով բոլոր մասնակիցների մոտ բոլոր չորս համերի ընկալումը 3-10%-ով ավելի լավ է եղել, քան նրանցը, ում ատամները հեռացված չեն եղել: Հատկանշական է, որ ամենաբարձր ցուցանիշները նկատվել են կանանց մոտ:


Ըստ գիտնականների, այս երեւույթը կարելի է բացատրել երկու պատճառով: Նախ, երրորդ խումբը հեռացնելը կարող է թուլացնել նյարդերը, որոնք մատակարարում են բերանի հետեւի մասի ռեցեպտորները, եւ դա հանգեցնում է ամբողջ խոռոչի զգայունության բարձրացմանը: Բացի այդ, ծայրամասային նյարդերի վնասումից հետո դրանց զգայունությունը կարող է բարձրանալ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր