Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

01 հուլ 2021 14:32

Պետք չէ լուրջ վերաբերվել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին, Աշխարհում չկա որևէ պետություն, որը խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, բացց՚ի այս երկուսից

Ռուբեն Ռուբինյանի հավաստմամբ` հայ ռազմագերիների վերջին խմբի վերադարձը միանգամյա գործողություն չէ, այլ գործընթաց, որը լինելու է շարունակական, հետևաբար հայկական կողմի համար այդ հարցի շուրջ ընթացող ակտիվ բանակցություններն առաջնահերթություն են։ Խոսելով պատերազմից հետո անընդհատ շահարկվող Մեղրիի միջանցքի մասին, որին հաճախ անդրադառնում են Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները, Ռուբինյանը պարզապես խորհուրդ տվեց լուրջ չվերաբերվել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին, որոնք զուտ իրենց ցանկությունն են հայտնում տվյալ հարցի կապակցությամբ։ 

«Աշխարհում չկա որևէ պետություն, որը խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, բացի Ադրբեջանից ու Թուրքիայից։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ հղում չկա Սյունիքով կամ որևէ այլ հայկական տարածքով միջանցք բացելու մասին։ Հայտարարության համաստորագրող Ռուսաստանը նույնպես երբևէ չի խոսել միջանցքի մասին։ Աշխարհի այլ կենտրոններ երբևէ չեն խոսել միջանցքի մասին։ Եռակողմ հայտարարություն մեջ հստակ արձանագրված է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը որպես համաձայնեցված հարց, իսկ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունն ավելի է բացում այդ կետը։ Այնտեղ պարզ գրված է, թե ինչ պետք է տեղի ունենա։ Որևէ խոսք որևէ միջանցքի մասին ՀՀ սուվերեն տարածքի մեջ չկա և չի կարող լինել, հետևաբար Հայաստանը երբեք այդ հարցը չի քննարկի»,– նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։

Անդրադառնալով պաշտոնական Բաքվից հնչող այն հայտարարությանը, թե Հայաստանը պետք է խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ` ճանաչելով վերջինիս տարածքային ամբողջականությունը, Ռուբինյանն ընդգծեց, որ արցախյան հակամարտությունը տակավին չի հանգուցալուծվել, քանզի Արցախի կարգավիճակի հարցը մնում է բաց, և այդ մասին խոսում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Ռուբինյանի պնդմամբ` Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագիր չի ստորագրի այնքան ժամանակ, քանի դեռ լուծված չէ արցախյան հիմնախնդիրը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր