Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի          Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է դելիմիտացված համարել․ Ալիև       Տեսանյութ.Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են հայկական զինանշանն ու գրվածքները    

01 հուլ 2021 15:25

Տեսանյութ.Ադրբեջանի ԱԻՆ–ը 2 օր է` չի կարողանում մարել Ֆիզուլիում բռնկված անտառային հրդեհը.Կրակը տարածվել է ֆիզուլիի ականապատված հողերում

Արցախի 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողությանն անցած Ֆիզուլիի շրջանում (Վարանդա) շարունակվում է երեկ` հունիսի 30-ին բռնկված հրդեհը։ Sputnik Ադրբեջանը հայտնում է, որ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը 2 օր է` փորձում է մարել հրդեհն ու կանխել դրա տարածումը, բայց անարդյունք, քանի որ հրդեհը բռնկվել է բարդ լեռնային ռելիեֆ ունեցող տեղանքում։

Հրդեհի մարմանը, բացի հրշեջ ջոկատներից, մասնակցում է նաև երկրի արտակարգ իրավիճակների նախարարության ավիախմբի ուղղաթիռը:

Ադրբեջանական աղբյուրները հայտնում են նաև, որ հրդեհը տարածվել է Ֆիզուլիի ականապատված տարածքում, որը մասամբ ներառում է անտառային գոտին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր