ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

01 հուլ 2021 16:03

Բարոյական կլիներ պողպատե մանդատն առաջինը կիրառել սեփական թիմի դեպքում.Հնարավոր է՝ նաև իմ դեպքում կիրառվի, բայց թող չհամարձակվեն

Գործը տապալողներից իշխանությունը չի ազատվում, լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի օրինակը բերելով:


«ԱԽ քարտուղարը, ով 44-օրյա պատերազմի ու հետևանքների տապալողներց ու պատասխանատուներից է, կադրային ջարդերից է խոսում: Սա նշանակում, որ պողպատե մանդատը ոչ թե սեփական թիմի համար է, այլ ճշմարտությունն ասող մարդկանց համար է օգտագործվելու: Հնարավոր է՝ նաև իմ դեպքում կիրառվի, բայց թող չհամարձակվեն», - ասաց պատգամավորն՝ ընդգծելով, որ թե՛ խորհրդարանն են ամբողջությամբ տապալել, թե՛ կառավարությունը:


Հովսեփյանի խոսքով՝ բարոյական կլիներ պողպատե մանդատն առաջինը կիրառել սեփական թիմի դեպքում: Նա միաժամանակ նկատեց, որ պողպատե մանդատի մասին խոսք լինել չի կարող, խոսքը վրեժխնդրության, անձնական ամբիցիաների, պետականությունը հարյուրերորդական տեղում դնելու և միայն սեփական ամբիցիաներն առաջ տանելու մասին է:
Իրենց մուրճով ու պողպատե մանդատով փորձում են երկրում ամենաթողություն հաստատել,  ասաց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն՝ ավելացնելով, որ Երևանի քաղաքապետից հրաժարական պահանջելը դրա հետևանքն է:


Նա նաև նկատեց, որ մարզպետներն են համայնքապետերից հրաժարականներ պահանջում:


«Հայկ Մարությանը որևէ կերպ չպետք է տրվի նրանց ճնշումներին: Հենց իրենք բարձրաձայնեցին՝ «քանի որ ընտրություններում չի սատարել, դրա համար պետք է հեռանա»», - ավելացրեց պաշտոնյան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր