ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

01 հուլ 2021 16:41

Տեսանյութ.3 հայաստանցիների մոտ հաստատվել է սիբիրյան խոցի մաշկային ձեւը, աղբյուրը դեռևս անհայտ է

3 հայաստանցիների մոտ հաստատվել է սիբիրյան խոցի մաշկային ձեւը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:


Նրա խոսքով, պացիենտների վիճակն այժմ գնահատվում է որպես միջին ծանրության եւ թեթեւ: Նրանց ամբողջապես կտրամադրվի անհրաժեշտ բուժման կուրսը:


Նախարարի պաշտոնակատարի խոսքով, վերջին 3-4 օրերին ՀՎԿԱԿ-ի մասնագետները կատարում են համայնքային այցեր, նմուշառումներ են կատարում եւ ուսումնասիրում բոլոր կասկածելի դեպքերը:


Իրականացվում են նաեւ կանխարգելիչ միջոցառումներ, եւ ամբողջ համայնքը եւ շրջակայքը խիստ հսկողության տակ են, նշեց Անահիտ Ավանեսյանը, հավելելով, որ վարակի աղբյուրը դեռ հայտնի չի:


Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան համայնքներում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի» կողմից հունիսի 29-ին կատարվել է նմուշառում այդ համայնքների 7 բնակչից։ Նրանցից 3-ի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց» ախտորոշումը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր