Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մшրմին          Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց, 45 քաղաքացու ցուցաբերել օգնություն       Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց    

02 հուլ 2021 10:43

Սպանություն Եղվարդում. մարդասպանն ինքն է զանգահարել ոստիկանություն

Հուլիսի 2-ին, ժամը 01.28-ին, ոստիկանության Նաիրիի բաժին զանգած քաղաքացին հայտնել է, որ Եղվարդ քաղաքի հուշարձանի մոտ ոստիկան մոտենա, ինքը մարդ է սպանել:


Ոստիկանությունից հայտնել են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում՝ «Օպել» մակնիշի մեքենայի մեջ, հայտնաբերել է Եղվարդ քաղաքի բնակիչ, 61-ամյա Սամվել Առաքելյանի դիակը: Հանգամանքները պարզվում են:




Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով քննիչի որոշմամբ ձերբակալել են Սյունիքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Աշխեն Ն-ն։


Ըստ նախնական տեղեկությունների՝ Աշխեն Ն-ն խեղդամահ է արել Ս. Առաքելյանին, որից հետո սպանվածի բջջային հեռախոսով այդ մասին հայտնել է ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչին։


Փաստի առթիվ Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր