Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

02 հուլ 2021 10:56

Գլխավոր դատախազի առանձնատունն ամենահամեստ հաշվարկներով գնահատվում է մոտ 1 մլն ԱՄՆ դոլար, չե՞ն ուզում ստուգեն այս առանձանտան սեփականատիրոջ եկամուտները

Իրավաբան, «Հայրենիք» կուսակցության անդամ, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը, անդրադառնալով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի երեկվա հայտարարություններին, գրում է.


«Այս գեղեցիկ առանձնատունն ամենահամեստ հաշվարկներով գնահատվում է 800 հազարից մինչև 1 միլիոն ԱՄՆ դոլար:


Այսօր դատախազության տոնի առթիվ հրավիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին մեր երկրի գլխավոր դատախազը նորից խոսեց ապօրինի գույքի ստուգման և բռնագանձման մասին:


Մեր հոռոմցի դատախազը, որն ամբողջ կյանքում զբաղեցրել է բացառապես պետական պաշտոններ, չի պատրաստվում արդյո՞ք հանձնարարել իր ենթականերին, որպեսզի ուսումնասիրեն իրեն շատ հարազատ այս առանձնատունն ու դրա սեփականատիրոջ, այսինքն իր, ստացած եկամուտներն ու դրանք համադրեն այս «համեստ» գույքի արժեքի հետ»։


Հիշեցնենք, որ երեկ Արթուր Դավթյանը հայտարարել էր. «Մենք ջանք չենք խնայելու մեր՝ ինչպես ավանդական գործառույթների իրականացման որակի ու բովանդակության ամենօրյա զարգացման, այնպես էլ հատկապես բոլորովին վերջերս ստանձնած՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ որպես մեր երկրում սոցիալական արդարության վերականգնմանը միտված բացառիկ առաքելության նկատմամբ մեր հանրության սպասումներն արդարացնելու ուղղությամբ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր