Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

02 հուլ 2021 16:21

Պողպատը սրան է վերաբերվում.առաջիկա 3 ամսվա ընթացքում Հայաստանի քաղաքական օրակարգ կբերվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը

Առաջիկա 3 ամսվա ընթացքում Հայաստանի քաղաքական օրակարգ կբերվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը, որը կլինի Հայաստանի կապիտուլյացիան: «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Ղազինայնը:


Ըստ նրա՝այդ պայմանագիրը ամբողջապես լինելու է Ադրբեջանի շահերի տիրույթում: Պայմանագրով Ադրբեջանը կստիպի ճանաչել իր տարածքային ամբողջականությունը, ինչն էլ կնշանակի հրաժարում Արցախից.


«Մեզ կստիպեն հանձնել իրենց անկլավները, կստիպեն իրենց սուվերեն ենթակայության տակ գտնվող միջանցք՝ մեր պետության տարածքով, իսկ սա կլինի հայկական պետականության վերջնական կապիտուլյացիան»,-ասաց Ղազինյանը:


Նրա համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը փորձելու է ամեն ինչ անել, որ այդ պայմանագիրը վավերացվի խորհրդարանի միջոցով , մինչդեռ ՀՀ տարածքային ամբողջականությանը վերաբերվող ցանկացած փաստաթուղթ ենթակա է վավերացման միայն հանրաքվեի միջոցով, այլապես փաստաթուղթը իրավական ուժ չի ունենա.


«Նիկոլ Փաշինյանը խուսափելու է հանրաքվեից, փորձելու է այս հարցը տանել խորհրդարանական վավերացման, իսկ մեր խնդիրը պետք է լինի այդ հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի»,-ասաց Արթուր Ղազինյանը և հավելեց.


«Պողպատը սրան է վերաբերվում, նա ասելու է, որ ստացել եմ այդ մանդատը և իրավունք ունեմ մաս-մաս հանձնել Հայաստանը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր