Մեկնարկեց Ավագ շաբաթը՝ Ավագ երկուշաբթի «Անիծված թզենու» հիշատակության օրն է          Մեր ժողովուրդը վճարում է ամենաբարձր գինը, ՌԴ-ն սպանել է 100,000 ուկրաինացի զինվոր, 13,000 խաղաղ բնակիչ և ավելի քան 600 երեխա       Մարտուն Գրիգորյանն ավագանու անդամության իքնաբացարկ է հայտնել    

03 հուլ 2021 16:12

Ալիևը հույսեր է կապում Վաշինգտոնի հետ ՝Բաքվի և Երևանի միջև խաղաղության վերականգնման հարցում

Ամերիկյան որոշ ընկերություններ արդեն թույլտվություն են ստացել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքում գործունեություն ծավալելու համար։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ–ի Անկախության օրվա առթիվ ամերիկյան իր գործընկեր Ջո Բայդենին ուղղված նամակում հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը վերականգնելու հարցում հույսեր է կապում Վաշինգտոնի հետ։
«Հակամարտության ավարտը տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր իրողություն է ստեղծել, բարենպաստ հիմք է դրել ամուր խաղաղության, տնտեսական վերականգնման ու տարածաշրջանային համագործակցության համար։ Կարծում եմ, որ ներկայիս իրողություններին համապատասխան` Միացյալ Նահանգները կարող են զգալի ներդրում ունենալ տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության և սահմանների անխախտելիության հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև ամուր խաղաղություն և վստահություն հաստատելու գործում», – Ալիևի խոսքերն է մեջբերում մամուլի ծառայությունը։

Ներկա պահին Ադրբեջանի զբաղեցրած արցախյան տարածքներում շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Ալիևը հայտարարել է, որ այդ գործընթացում ուզում է ամերիկյան ընկերությունների տեսնել, թեև նախօրեին ԱՄՆ դեսպան Էռլ Լիցենբերգերն արդեն հայտարարել էր արցախյան 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող նախագծերում ամերիկյան ընկերությունների մասնակցության մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր