Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

05 հուլ 2021 10:45

Կճանաչի՞ մեզ Աստված.արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը և ո՛չ էլ ժամը

Աստված ասում է. «Ոչ ամեն մարդ, որ ինձ «Տեր, Տեր» է ասում, երկնքի արքայությունը կմտնի, այլ նա, ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է» (Մատթ. 7:21): Մենք բաց ենք Աստծո առաջ և մեր մտքերը հայտնի են նրան այնքան, որքան երբեք չենք կարող անգամ ինքներս ճանաչել: Երբեմն մեր հավատքը գործի փոխարեն վերածվում է խոսքերի, որ թեև հավաստի ու հստակ են հնչում, սակայն կեղծ են ու շինծու: Աստված տեսնում է մեզ այնպիսին, ինչպիսին մենք իրականում կանք: Աստծո առաջ երբեք չենք կարող մեզ ներկայացնել ցանկալի կերպերով՝ կոծկելով ու ծածկելով իրականությունը: Այլ կերպ ասած՝ չենք կարող հանդես գալ շինծու՝ միայն խոսքերի վրա կառուցված հավատքով:

Այդ «հավատքը» կամ այն, ինչ ինքներս ենք հավատք անվանում, օգտակար չէ մեր հոգևոր կյանքի համար. դրանով Աստված մեզ չի ճանաչում, ինչպես Տասը կույսերի առակում Տերն ասաց նաև կույսերին. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում» (Մատթ. 25:12):

Ինչպե՞ս անել, ուրեմն, որ Աստված ճանաչի մեզ: Ամեն բան իրականում պարզ է՝ հավատալ: Անշուշտ, թվում է, թե չափազանց փոքր նախապայման է, սակայն երբ փորձում ենք ի կատար ածել այն, հասկանում ենք ողջ բարդությունը: Հավատքն ունի մեր ամենօրյա խնամքի ու հետևողականության կարիքը: Պետք է մեր հոգիները բաց ու արթուն պահենք Տիրոջ առաջ՝ մշտապես սպասելով: Փորձենք կատարել Տիրոջ կամքը և աղոթենք այդ կամքի հաստատման համար: Չչարախոսենք, չստենք, հավատանք, իսկ գործած մեղքի համար զղջանք ու ներում հայցենք: Այդպես է, որ արթուն ենք պահելու մեր հոգիները, քանի որ ինչպես Քրիստոս է ասում, «արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը և ո՛չ էլ ժամը» (Մատթ. 25:13): Ուրեմն՝ մենք էլ մշտապես փորձենք արթուն պահել մեր հոգիները՝ շարունակ պահպանելով մեր իրական հավատը, հավատքի լույսը, որի շնորհիվ է, որ Քրիստոս ճանաչելու է մեզ:
qahana.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր