Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

05 հուլ 2021 16:17

Փաշինյանը կարողացավ Գորբաչովից ավելի վտանգավոր քայլեր անել. Ռազմիկ Դավոյան

Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի կարծիքով՝ իշխանափոխության հազար ու մի տարբերակ կար, բայց դեմ առան ընտրության պատին: Լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ ընտրությունները ցույց տվեցին մի քանի կարևոր բան:


Բանաստեղծի գնահատմամբ, ընտրությունների ամենագլխավոր ձեռբերումը եղել է երկու դաշինքների՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ», քվեներ հավաքելն ու խորհրդարան անցնելը:


«Այս ընտրություններն ինձ համար բացահայտեցին կարևոր հանգամանք՝ մեր երկրորդ և երրորդ նախագահները սկսեցին խոսել ժողովրդի հետ:  Ժամանակին ասել եմ՝ իրենք պետք է խոսեն ժողովրդի հետ»,- ասաց Ռ.Դավոյանը:


Նրա խոսքով, Ռոբերտ Քոչարյանը հանրային հռետոր չէ, բայց երբ սկսեց ժողովրդի հետ անկեղծորեն խոսել, իսկ Սերժ Սարգսյանն իր լոկալ հանդիպումներով ու բացատրություններով ահագին քանակությամբ զանգվածների թույլ տվեցին հասկանալ, թե ինչ է կատարվել:


«Մի կարևոր հանգամանք չպետք է աչքաթող անենք՝ ընտրությանը մասնակցել է  ընտրության իրավունք ունեցողի կեսը, իսկ մյուս կեսը քնած է՝ մեր քնած հսկան: Առաջարկում եմ միասին արթանացնենք մեր քնած հսկային, այն ժողովրդին, որը, ճիշտ է, ակնկալիքներ չուներ ընտրություններ, բայց պատիվ ունի, պատվարժան ժողովուրդ է, գնա, կանգնի «Պատիվ ունեմ»-ի հետ  հայրենիքի կողքին, մեծացնի այդ զանգվածը»,- նշեց Ռազմիկ Դավոյանը:


Նա նաև նշեց, որ ներկա է եղել Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքներից մի քանիսն, տեսել է, թե ինչպես փոքր դպրոցական երեխաները ցատկում են գիրկը, վիզը գրկում են իբրև ապահովության երաշխիք. «Այն ապահովությունը, որ Քոչարյանից էր բխում հանդիպումների ժամանակ, այդ ապահովությունը երջանկացնում էր նրանց ու նրանց ծնողներին:


Իսկ Փաշինյանի հանրահավաքների դեպքում՝  դպրոցական մի երկու երեխայի աղ ու հաց էին տալիս, հետևից բոթելով տանում էին, որ կանգնի նրա առաջ»: 


Նրա կարծիքով,  շուտով արտահերթ ընտրություններ են լինելու և այդ ժամանակ քնած հսկային պետք է արթնացնել:


Բանաստեղծի խոսքով, այս իշխանությունը հայ ժողովուրդն ինչ արժեքներ ունի, պետք է բոլորը ոչնչացնի, նոր գնա:


«Մեր երկաթե վայրագույրը՝ մեր ապահովության տարածքներ էին: Երկաթե վարագույր էին, որ իջեցրեցին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Բայց սա կարողացավ Գորբաչովից ավելի վտանգավոր քայլեր անել: Այսինքն այդ երկաթե վարագույրը վերացրեց, որը ժողովրդի պաշտպանության հզորագույն գործիքն էր»,- ասաց Ռազմիկ Դավոյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր