Նոր արշավներ էլ կլինեն․Հայ առաքելական եկեղեցին միակ ուղղությունը չէ, որի դեմ Փաշինյանը պատերազմ է հայտարարել. «Հրապարակ»          Ինչու հեռացավ «Նիկոլի Արամը», ինչո՞ւ է Փաշինյանն ազատել իր նվիրյալ զինվորին. «Հրապարակ»       Ինչի՞ համար է պետբյուջեից տրամադրվել 300 միլիոն դրամ. «Փաստ»    

06 հուլ 2021 10:28

Արարատ Միրզոյանի հարցը մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին, հենց այնպես «թոշակի» ուղարկել․«Հրապարակ»

«Արարատ Միրզոյանի հարցը մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին։ Մի կողմից՝ Միքայել Մինասյանի բացահայտումից հետո, թե Միրզոյանը համագործակցել է ԱԱԾ-ի հետ, ինչը վերջինս ևս հաստատեց, ԱԱԾ գործակալին ԱԺ նախագահ կարգելն անընդունելի քայլ կլիներ։ Մյուս կողմից՝ Միրզոյանն իրեն պասիվ ու չեզոք է պահել և փաշինյանական «դուդուկի տակ» լավ չի «պարել»։ Ասենք, նրան կրծքով այնպես չի պաշտպանել, ինչպես Ալեն Սիմոնյանը։ Բայց նա 3 տարի երկրի երկրորդ դեմքն է եղել, և չեն կարող հենց այնպես «թոշակի» ուղարկել, ուստի պետք է համարժեք պաշտոն առաջարկեն։

Մեր տեղեկություններով, տևական ժամանակ է՝ նրան համոզում են, որ ստանձնի ԱԳ նախարարի պաշտոնը, որտեղ հարմար թեկնածու չեն գտնում, սակայն նա հրաժարվում է։ Ըստ ամենայնի, որևէ կարևոր երկրում դեսպան կնշանակվի, հավանաբար՝ Ռուսաստանում, որտեղ գործող դեսպանից՝ Վարդան Տողանյանից, վաղուց են ուզում ազատվել և հարմար թեկնածու չեն գտնում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր