Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին       Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

06 հուլ 2021 12:41

Սյունիքում առավոտյան հակառակորդի զինվորները 13-ամյա հովիվից խլել են 3 կով

Քիչ առաջ  «Հրապարակը» ահազանգ ստացավ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղից, որտեղ առավոտ կանուխ ադրբեջանցի սահմանապահների մասնակցությամբ տհաճ միջադեպ է գրանցվել: Համայնքի բնակիչներից պատմեցին, որ  հակառակորդի զինվորները 13-ամյա հովիվից խլել են 3 կով: Երեխան անմիջապես դիմել է գյուղացիներին, պատմել իր հետ կատարվածը: Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապվել Տեղի համայնքապետ Ներսես Շադունցի հետ, ինչը չհաջողվեց: Մանրամասներ պարզեցինք Տեղի համայնքապետի մամուլի խոսնակ Արևիկ Աբելյանից:

Վերջինս ասաց, որ միջադեպ, այո, գրանցվել է, դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 6-ի սահմաններում, իսկ արդեն 6 անց կես համայնքապետ Ներսես Շադունցը կապ է հաստատել առաջին բանակային կորպուսի և ռուս խաղաղապահների հետ, որից հետո հաջողվել է խոշոր եղջերավորներին հետ վերադարձնել: Մամուլի խոսնակը դժվարացավ ասել՝ երեխային վախեցրել են, թե ոչ, բայց հավանական է, որ անասուններն են հատել սահմանը, որից էլ փորձել են օգտվել ադրբեջանցի սահմանապահները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր