Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

06 հուլ 2021 14:21

Հոգևորականները վնասել են լրագրողներին, մերկացրել նրանց, ծեծի ենթարկել ու «քարշ տվել» փողոցով.ԼԳԲՏ-ի չկայացած երթը Թբիլիսիում

Երեկ Թբիլիսիում չկայացավ ԼԳԲՏ-ի (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր) իրավունքների պաշտպանության համար նախատեսված «Արժանապատվության երթը», բայց բռնություններից խուսափել չհաջողվեց, հայտնել է «Ալիքը»:

Վրացական ծայրահեղական ուժերը ոչ միայն խանգարեցին միջոցառման անցկացմանը, այլև հարձակումներ եղան երթի մասնակիցների ու ընդդիմադիր լրատվամիջոցների լրագրողների վրա: Տուժել է 55 մարդ, որից 50-ը՝ լրագրող, հարձակվողներից ութը ձերբակալվել է: Ծայրահեղականների կողմից հնչել են նաև սպառնալիքներ, վնասվել է ԼԳԲՏ-ի կազմակերպիչների գրասենյակը, խորհրդարանի մոտ եղել են նաև Եվրամիության դրոշի պատռելու դեպքեր, բազմաթիվ կոչեր են հնչեցրել Եվրոպական արժեքների դեմ:

Բռնությունների հարցում մեղադրվում է Վրաստանի պատրիարքարանը: Ըստ ականատեսների՝ հոգևորականներն են ցուցումներ տվել խռովարարներին, որոնք որոշ հայտնի հոգևորականների օրհնությունը ստանալուց հետո են «անցել գործի»: Նրանք ծայրահեղականներին ուղղորդել են՝ «Պարտավոր եք բռնության դիմել՝ հանուն Աստծո» կարգախոսներով։ Հոգևորականները նաև անձամբ են վնասել իրենց գործունեությունը լուսաբանող լրագրողներին, մերկացրել են նրանց, ծեծի ենթարկել ու «քարշ տվել» փողոցով: Վրաստանի պատրիարքարանը ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը բարդել է «Թբիլիսի փրայդի» կազմակերպիչների վրա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր