Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին          Ի՞նչ է հայտարարելու հաջորդ անգամ՝ թուրքական դրոշի այրման արգելո՞ւմը ապրիլի 24-ին Երևանում, թե՞ Ցեղասպանության հուշարձանի և թանգարանի փակումը       Իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները    

06 հուլ 2021 15:25

Հրապարակել գերիների թիվը, նրանց կյանքին վտանգ է սպառնում .Ադրբեջանի շահերից է բխում գերիների թիվը թաքցնելը , քանի որ բացառված չէ, որ խոշտանգված ու անգամ սպանված լինեն

Պատերազմից շուրջ 8 ամիս անց Ադրբեջանը դեռ չի տրամադրել իր մոտ պահվող հայ գերիների պաշտոնական թիվը։ Այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված քննարկմանը նման տեսակետ հայտնեց ՄԻԵԴ-ում ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը` համոզմունք հայտնելով, որ այդ թիվը հայկական կողմը կարող էր ստանալ բանակցային պրոցեսի շրջանակում։
«Ինչ–ինչ պատճառներով սա մեզ համար բաց թողնված հնարավորություն է եղել` թե՛ բանակցությւնների ընթացքում, թե՛ բանակցություններից անմիջապես հետո։ Մենք չունեցանք թափանցիկ, վստահությունը վերականգնող գործընթաց, որի շրջանակում երկու կողմերն էլ կբացահայտեին գերիների իրական թիվը»,– ասաց Սահակյանը։

Մինչդեռ այդ տեղեկատվությունը չհրապարակելով` Ադրբեջանն այսօր «թանկացնում է» դրա գինը` ներկա պահին, օրինակ, գերիների յուրաքանչյուր խմբի դիմաց ականապատման քարտեզներ պահանջելով։ Ընդ որում, այն դեպքում, երբ պարտավորվել էր դա անել առանց նախապայմանի։

Փաստաբանին, մեղմ ասած, չի գոհացնում նաև Ադրբեջանի կատարած ռազմական հանցագործությունների, այդ թվում` հայ ռազմագերիների նկատմամբ կատարված անմարդկային վերաբերմունքի փաստերի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը։
«Շատ հեղինակավոր կառույցներ հրապարակային խոսել են Բաքվի պատերազմական հանցագործությունների մասին, բայց անգամ նման հայտարարությունների պարագայում մենք չունենք պատշաճ սանկցիաներ Ադրբեջանի նկատմամբ»,– ասաց Սահակյանը։

Փաստաբանը չհերքեց, որ ադրբեջանա–թուրքական քաղաքական կապիտալն այսօր աշխարհում բավական ազդեցիկ է, բայց և կարծիք հայտնեց, որ պատշաճ աշխատանքի պարագայում Հայաստանը ևս կարող էր հասնել նրան, որ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեին։

Քննարկմանը մասնակցող Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ շեշտեց, որ Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիների հարցը սակարկման առարկա դարձնել, և դրա լավագույն ապացույցը, նրա դիտարկմամբ, Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների տիկնանց զրույցն էր գերիների մասին։

«Այդ տեսանյութը որպես ապացույց բավական լայն տարածում ստացավ միջազգային կազմակերպություններում։ Նման ապացույցների հիման վրա պետք է փորձենք աշխարհում ճիշտ պատկերացումներ ու գնահատականներ ձևավորել»,– ասաց նա։
Բանախոսները նաև նշեցին, որ Ադրբեջանը հայ ռազմագերիների վերադարձի իր ստանձնած պարտավորությունը չի կատարում, փոխարենը այդ հարցը քաղաքական սակարկման առարկա է դարձրել ու հայ գերիների դիմաց Հայաստանից պահանջում է իր վերահսկողությանն անցած տարածքների ականապատման քարտեզները։

«Մենք պետք է թույլ չտանք, որ միջազգային հանրության մոտ ձևավորվի տեսակետ, թե գործընթացը ընթանում է, դե հիմա մաս–մաս է ընթանում, ոչինչ, թող մի ամսում չլուծվի, 6 ամսում լուծվի։ Հարցն այն է, որ պետք է երբեք թույլ չտալ Ադրբեջանի իշխանություններին գերիների հարցը կապել այլ հարցերի հետ ու քաղաքականացնել»,– ասաց Թաթոյանը` հավելելով, որ ՀՀ–ի հիմնական խնդիրն է թույլ չտալ, որ Ադրբեջանը աշխարհում ձևավորի կարծրատիպեր Հայաստանի մասին։

Քննարկմանը մասնակցող Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնեց, որ ներկա պահին Ադրբեջանը հաստատել է միայն 45 հայ գերիների իր երկրում լինելու փաստը։ Բայց հայկական կողմի տեղեկություններով՝ այդ թիվը շատ ավելի մեծ է։
«Ունենք թե՛ տեսագրությունների, և թե՛ վերադարձած անձանց կողմից հաստատված տեղեկություններ մի քանի անձանց վերաբերյալ, որ նրանք գտնվել են գերության մեջ, իրենց տեսել են գերության մեջ։ Այդ դեպքերի վերաբերյալ պետք է շարունակենք հետևողական լինել, որովհետև չեմ կարծում՝ ճիշտ է այս հարցում վստահել Ադրբեջանին»,– ասաց նա` հավելելով, որ իրականությունը թաքցնելը բխում է Ադրբեջանի շահերից, քանի որ բացառված չէ, որ այդ մարդիկ խոշտանգված ու անգամ սպանված լինեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր