Շուտով Փաշինյանը սկսելու է «Մեղրիի միջանցքի» «շինարարությունը», որպեսզի գործընթացն անաղմուկ անցնի, նա ուզում է չեզոքացնել սյունյաց ըմբոստ համայնքապետերին․«Հրապարակ»

Բանն այն է, որ մոսկովյան այցից հետո Նիկոլ Փաշինյանն ակտիվ թափով սկսելու է Մեղրիի միջանցքի «շինարարությունը», և որպեսզի գործընթացն անաղմուկ ու հարթ անցնի, Սյունիքի համայնքների ղեկավարների պաշտոններում պետք է լինեն յուրայիններ, որոնք չեն խանգարի այս պլանների իրականացմանը։
Նշենք, որ Լուսինե Ավետյանին ձերբակալել են ընտրություններին ընդառաջ սոցիալական աջակցություն բաժանելու և մարդկանց «Հայաստան» դաշինքի հանրահավաքին մասնակցելուն հարկադրելու կասկածանքով, մի բան, որը համատարած արել են ՔՊ-ական մարզպետներն ու համայնքապետերը՝ հօգուտ ՔՊ-ի։
Անգամ մարզպետարանների պաշտոնական էջերում բաց տեղեկություններ կան, թե ինչ մեծ քանակի աջակցություն է տրվել բնակչությանը, և ինչպես են մարզպետները կազմակերպել ՔՊ հանրահավաքին մարդկանց մասնակցությունը, բայց մինչ օրս որևէ մեկին ո՛չ ձերբակալել են, ո՛չ էլ որևէ քրգործ կա հարուցված»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։