Ո՛չ փող, ո՛չ գույք, բացառությամբ գյուղում գտնվող բնակարանի, Ջիգարխանյանի ժառանգին՝ Ստեփանին, չի մնացել
Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին՝ Ստեփանը, Առաջին ալիքի «Пусть говорят» հաղորդման եթերում պատմել է դերասանի մահից հետո մնացած անշարժ գույքի մասին:
«Ոչինչ չկա. Ես չեմ պատրաստվում դատի տալ ու ինչ-որ բանի համար պայքարել: Բայց ես միակ ժառանգն եմ: Վեց ամսվա ընթացքում ուրիշ ոչ ոք չի հայտնվել», - ասել է Ստեփանը:
Ստեփան Ջիգարխանյանի խոսքով՝ ներկայումս ինքը կարող է ժառանգել միայն մեկ սենյականոց բնակարան Գլուխովո գյուղում: Նման բնակելի տարածքն արժե մոտ 10-11 միլիոն ռուբլի, ինչն այնքան էլ շատ չէ մոսկովյան չափանիշներով:
Ստարոկոնյուշնի նրբանցքի բնակարանը, ըստ StarHit հրատարակության, ժառանգել է Արմեն Բորիսովիչի երկրորդ կինը՝ Տատյանա Վլասովան: 2015-ին, կնոջից բաժանվելուց հետո, դերասանը կիսել էր սեփականաշնորհված բնակարանը:
Ինչ վերաբերում է Գլուխովո գյուղում գտնվող բնակարանին, ապա այն իրոք պատկանում էր Ջիգարխանյանին: Միակ մարդը, ում նա հիշատակել է, իր խորթ որդին՝ Ստեփանն էր: Բայց ոչ փող, ոչ գույք, բացառությամբ այս բնակարանի, նրան չի մնացել:
Դերասան Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանը մահացել է 2020 թվականի նոյեմբերի 14-ին, 86 տարեկան հասակում: Ջիգարխանյանի միակ դուստրը՝ Ելենան, մահացել է 1987-ին՝ դժբախտ պատահարի արդյունքում: