Youtube-ի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք պաշտոնյաների տեսանյութերի հեռացնելու որոշումը կեղծավոր քայլ է
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի ծառայության աշխատակիցները Ստամբուլում ցուցահանդես են բացել՝ նվիրված հայ վրիժառուների, իսկ թուրքերի տեսանկյունից «հայ ահաբեկիչների կողմից սպանված» դիվանագետներին։
Ցուցահանդեսում հակահայկական ելույթ է ունեցել Էրդողանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը: Վերջերս YouTube-ը հեռացրել է Ալթունի տեսանյութը հայերի դեմ ատելության խոսքի պատճառով:
YouTube-ի ադմինիստրացիայի որոշումը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում և զայրացրել Ալթունին: Մեկնաբանելով միջադեպը՝ Ալթունը, ի նշան բողոքի ընդդեմ YouTube-ի, գրառում է թողել Twitter-ում՝ շեշտելով, որ տեսանյութը հեռացնելու որոշումը կեղծավոր քայլ է և երկակի ստանդարտների ապացույց:
YouTube-ն արգելափակել է նաև թուրք հայտնի պաշտոնաթող ծովակալ Ջիհաթ Յայջըի տեսանյութը, որում նա նույնպես հերքում է Հայոց ցեղասպանության փաստը: Այս տեսանյութում թոշակառու թուրք ծովակալը նշում է, որ իբր հայերն են ոչնչացրել թուրքերին: YouTube-ը նրա խոսքերը զրպարտիչ հայտարարություն է համարել և հեռացրել տեսանյութը: