Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

07 հուլ 2021 13:16

Սպանության փորձ. քառասունքի օրը որոշել է վրեժխնդիր լինել, դանակահարել է նաեւ իր հորեղբոր որդուն

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Եղեգնաձոր քաղաքի 43-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները:

ՔԱԿ-ից  հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Գետափ գյուղի 35-ամյա բնակիչը, Եղեգնաձոր քաղաքի 45-ամյա բնակչի կողմից դիտավորությամբ իր հոր առողջությանը ծանր վնաս պատճառելու և անզգուշությամբ հոր մահն առաջացնելու կապակցությամբ, նրա 43-ամյա եղբոր հետ գտնվելով լարված փոխհարաբերությունների մեջ, 2021թ. ապրիլի 5-ին՝ հոր մահվան քառասունքի ծիսական արարողության օրը, գտնվելով ոչ սթափ վիճակում, որոշել է վրեժխնդիր լինել:

Այդ նպատակով նա նույն քաղաքում գործող առևտրի սրահից գնել է գաղտնի փականով ծալովի դանակ, որից հետո նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, իր վարած «Վազ-2106» մակնիշի ավտոմեքենայով միայնակ գնացել է Երևանյան խճուղում գործող՝ Եղեգնաձոր քաղաքի 45-ամյա բնակչին պատկանող և նրա եղբոր կողմից շահագործվող ավտոտեխսպասարկման կետ:

Հանդիպելով վերջինիս՝ իր հոր մահվան կապակցությամբ նրանից պարզաբանումներ ստանալու համար պահանջել է առանձնանալ: 43-ամյա տղամարդն առաջարկել է զրուցել ավտոտեխսպասարկման կետի ներսում գտնվող սենյակում, որտեղ վերջիններիս միջև զրույցը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում 35-ամյա տղամարդը, Եղեգնաձոր քաղաքի բնակչին ապօրինաբար կյանքից զրկելու իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, հրել և գցել է նրան սենյակում գտնվող բազկաթոռի վրա և իր հետ նախապես վերցրած դանակով հարվածներ հասցրել վերջինիս կենսականորեն կարևոր օրգանների շրջաններին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս:

Սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ 35-ամյա տղամարդու եղբայրը և հորեղբոր որդին, ովքեր հեռախոսազանգով տեղեկացվել և ժամանել էին ավտոտեխսպասարկման կետ, միջամտել են և կանխել:

Եղեգնաձոր քաղաքի բնակչի ուղղությամբ դանակի հարվածներ հասցնելիս՝ 35-ամյա տղամարդը պատահաբար նույն դանակով մեկ անգամ հարվածել է նաև վիճաբանությանը միջամտած իր հորեղբոր որդուն՝ անզգուշությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր