5-ամյա երեխան հակում է ունցել մազեր ուտելու.1ժամ տևած վիրահատությամբ 1,5 կգ քաշով մազագունդը հեռացնել որովայնից
Հնդկաստանում բժիշկները հնգամյա աղջկա որովայնի խոռոչից հեռացրել են ահռելի մազագունդ, գրում է mirror.co.uk-ը` մանրամասնելով, որ երեխան անընդհատ մազ է կուլ տվել: Բժշկության մեջ այս երևույթը հայտնի է որպես Ռապունցելի համախտանիշ:
Մազագունդը կշռել է 1,5 կգ:
Երեխան հոսպիտալացվել է որովայնի հատվածում ցավերի և կծկումների, ինչպես նաև ախորժակի կորստի գանգատներով: Բուժզննման արդյունքում մասնագետները պարզել են, որ ցավի աղբյուրն ահռելի մազագունդն է:
Աղջնակի ծնողները խոստովանել են, որ վերջին երկուսուկես տարվա ընթացքում երեխան մազ է կերել: Նրանք ստիպված են եղել դստեր մազերը կտրել, սակայն նա սկսել է ուրիշների մազերն ուտել:
Աղբյուրը նշում է, որ բժիշկների հինգ հոգանոց թիմը մեկ ժամ տևած վիրահատության արդյունքում կարողացել է մազագունդը հեռացնել որովայնից:
Բժիշկների խոսքով` այս համախտանիշը հանդիպում է հոգեկան խանգարում ունեցողների մոտ, մինչդեռ երեխաների շրջանում այն շատ հազվադեպ է: