Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

07 հուլ 2021 15:07

Ռուս սահմանապահներն արդեն Գեղարքունիքի մարզում են. Որոշակի փուլից հետո հայ ու ադրբեջանական զինված ուժերը դուրս կբերվեն այդ հատվածներից

Ռուս սահմանապահներն արդեն Գեղարքունիքի մարզում են։ Տեղեկությունն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։


«Որոշակի փուլից հետո նրանք արդեն կտեղակայվեն սահմանի երկայնքով, և հայ ու ադրբեջանական զինված ուժերը դուրս կբերվեն այդ հատվածներից։ Դրանից հետո մնացած բանակցային պրոցեսը կընթանա և որոշ հատվածներում ճշգրտումներ կարվեն»,– ասաց մարզպետը։


Գործընթացի մեկնարկի հստակ ժամկետ Սանոսյանը չցանկացավ նշել, բայց ասաց, որ բանակցությունները հենց այս պահին էլ ընթանում են ու դրանց ավարտը «օրերի հարց է»։


Գեղարքունիքի մարզպետը նաև հավելեց, որ բանակցություններին մասնակցում են բոլոր 3 կողմերը, այդ թվում` Ադրբեջանը։








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր