Որքան էլ այսօր Ադրբեջանում հրապուրված են «մեծ եղբոր» օգնությամբ,այնուամենայնիվ, բռնապետերը հազիվ թե համաձայնեն կիսել իշխանությունը.«Հայաստանի Հանրապետություն»

Չնայած այդ ամենին, որքան էլ այսօր Ադրբեջանում հրապուրված են «մեծ եղբոր» օգնությամբ և հովանավորությամբ «հաղթանակը» ամրապնդելու և զարգացնելու հեռանկարով, այնուամենայնիվ, բռնապետերը հազիվ թե համաձայնեն կիսել իշխանությունը։ Նման տրամադրությունները, իհարկե, օգնում են կոնսոլիդացնել հասարակությունը և ձևավորել գոյություն չունեցող ազգային ինքնություն, բայց նպատակը բնավ միաձուլումը չէ, առնվազն Ադրբեջանի այսօրվա իշխանության համար։
Մինչդեռ թուրքական կողմը բավականին հեռահար և արդյունավետ քաղաքականություն է իրականացնում պրոթուրքական տրամադրություններն առավել խորքային և անբեկանելի դարձնելու համար։ Ամեն փոփոխություն սկսվում է երիտասարդ սերնդին անհրաժեշտ գաղափարներով և արժեքներով դաստիարակելու ճանապարհով»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։