ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունների անցկացման վերաբերյալ          Ես եմ խնդրել, որ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը հրաժարականի դիմում գրի, իմ ցուցումն է եղել       Պետական աշխատողները կրկին լրացուցիչ կվարձատրվեն, պետական բյուջեից կհատկացվի մոտ 4.6 մլրդ դրամ    

08 հուլ 2021 11:30

Սրանց ամեն հանդիպում/պայմանավորվածություն նոր կորուստների վտանգ է պարունակում.Փաշինյանը ոչինչ չունի՞ ասելու, փակագծեր բացելու...

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Փաշինյանը ոչինչ չունի՞ ասելու, փակագծեր բացելու, թե Մոսկվայում ինչ բարդ, զգայուն և շատ սուր որոշումների մասին էր հիշեցնում ՌԴ նախագահը։

Նոյեմբերի 9-ից հետո, հենց նման «կարևոր» որոշումների մասին խոսվում է, տարածքային կորուստ ենք ունենում։

Քարվաճառ, Ակնա (Աղդամ), Քաշաթաղ (Լաչին), ավելի ուշ՝ Հադրութի շրջանի Խծաբերդ, Հին թաղեր գյուղեր, Դիզափայտ լեռն ու հարակից բարձունքները, ապա՝ Սանասարի (Ղուբաթլու) և Կովսականի (Զանգելան) այն հատվածները, որոնք նոյեմբերի 9-ի եռակողմ փաատաթղթով պետք է մնային հայկական վերահսկողության ներքո։

Սրանց ամեն հանդիպում/պայմանավորվածություն նոր կորուստների վտանգ է պարունակում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր