Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

08 հուլ 2021 13:17

Իմ պատճառով երեխաներս կարող էին մահանալ. Մարգարիտա Սիմոնյան

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram-ում հայտնել է, որ կարող էր կորցնել երեխաներին։ Նա չէր կատարել կապույտ հազի պատվաստումները և առհավետ փոխել է պատվաստման մասին իր պատկերացումները։


Երեխաների լույս աշխարհ գալուց հետո Մարգարիտան սկսել է հետազոտել հարցն ու գտել վիճակագրություն, որն անց է կացվել Ամերիկայում։ «Տաս տարվա ընթացքում ԱՄՆ-ում հարյուր մարդ մահացել է կարմրուկի պատվաստումից, իսկ հենց կարմրուկից՝ ոչ ոք։ Այդ տեղեկատվությունը ճակատագրական է դարձել։ Ես որոշել էի առայժմ չպատվաստել երեխաներին»,-խոստովանել է 41-ամյա լրագրողը։



Նա ստիպված է եղել իր հետևության համար զղջալ, երբ իրենց փոքրիկ երեխայի հետ ընտանիք է հյուր եկել։ Նա լուրջ հազացել է, սակայն ծնողները Մարգարիտային հավաստիացրել են, որ դա ալերգիա է․ նրանց դա ասել են բժիշկները։ Երեխաները խաղացել են ամբողջ գիշեր, իսկ մի քանի օր անց նրանք դարձել են չավարտվող հազի պատանդներ։


«Դուստրս ու որդիս սկսել են ոչ թե հազալ, այլ խեղդվել, չռել աչքերը։ Թվում էր, թե բոլոր ներքին օրգանները դուրս կգան։ Արցունքներով, արյունով»,-հիշել է Մարգարիտան։ Պարզվում է՝ «ալերգիան» կապույտ հազ էր, որի դեմ նա երեխաներին այդպես էլ չէր պատվաստել։


Հաջորդող շաբաթները չափազանց ծանր են անցել։ «Ամբողջ ընտանիքը երեք ամիս անցկացրել է, ինչպես դժոխքում»,-ասում է Սիմոնյանը։ Նա ստիպված է եղել թթվածնային դիմակը պահել դստեր ու որդու դեմքի մոտ՝ հույս ունենալով, որ դա նրանց կօգնի շնչել և զղջացել է վախկոտության համար, որը նրան թույլ չի տվել պատվաստել երեխաներին։ Բարեբախտար, ամեն ինչ հարթվել է, և Մարյանան ու Բագրատն առողջացել են, սակայն նրանց մայրը լուրջ դաս է ստացել։


Մարգարիտան նկատել է, որ ընտանիքի անդամներից ոչ ոք չի հիվանդանցել, թեև երեխաները հազացել են նրանց մոտ։ «Որովհետև հեռավոր խորհրդային մանկության տարիներին ոչ մեզ, ոչ մեր ծնողներին ոչ ոք չի հարցրել՝ արդյոք ցանկանում ենք պատվաստվել կապույտ հազի դեմ, թե ոչ»,-կարծում է Տիգրան Քեոսայանի կինը։



Երեխաներն առողջացել են, սակայն Սիմոնյանը մինչ այժմ ապրումներ ունի տեղի ունեցածի պատճատով․ «Իմ չպատվաստված երեխաներն իմ սխալ որոշման պատճառով կարող էին մահանալ»։


Աղբյուրը՝ style.news.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր