Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

08 հուլ 2021 13:32

Ֆրանսիան հորդորում է՝ զգույշ եղեք, ոչ ասեք Ռուսաստանի և Չինաստանի պատվաստանյութերին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Կլեման Բոնը France 2 հեռուստաալիքի եթերում ասել է, որ հանրապետության բնակչությունը պետք է պատվաստվի միայն այն պատվաստանյութերով, որոնց հետ կապված իշխանությունները վստահություն ունեն:


Նրա խոսքով, այսօր Եվրոպայում հաստատվել է միայն չորս պատվաստանյութ COVID-19-ի կանխարգելման համար:


«Կան երկրներ, օրինակ Իսպանիան, որոնք փորձել են թույլատրել այլ պատվաստանյութեր՝ ռուսական կամ չինական: Ֆրանսիան իր գործընկերներին ասում է՝ զգույշ եղեք, ոչ ասացեք այդ պատվաստանյութերին»,-ասել է Բոնը։


Քաղաքական գործիչը նշել է, որ հանրապետությունը պարբերաբար թարմացնում է այն պետությունների ցուցակները, որոնցում համաճարակաբանական իրավիճակը զարգանում է տարբեր ձևերով: Սակայն, ըստ նրա, Փարիզը մտադիր չէ չեղյալ հայտարարել այլ երկրներից թռիչքները, եթե այնտեղ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը սրվի:


Ria-ն գրում է, որ ռուսական Sputnik V պատվաստանյութը հաստատվել է 68 երկրի կողմից, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 3.4 միլիարդ մարդ: Այն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում ժողովրդականությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր