Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա          Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են       Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»    

08 հուլ 2021 14:31

Բժշկական միջամտությունը չի կարող պարտադրաբար լինել.Վայն եկել է տարել, թե մեկը պլստա

Հայաստանում քայլ առ քայլ ստրկատիրական հասարակարգ է ձեւավորվում։ Yerkir.am-ի տեղեկություններով՝ պետական գերատեսչությունների, նախարարությունների աշխատակիցներին ստիպողաբար, առանց հաշվի առնելու մարդկանց կամքն ու ցանկությունը, պատվաստվելու են ուղարկում։ Պետական աշխատողներին սպառնում են՝ մինչեւ հուլիսի 31-ը եթե չպատվաստվեն, կազատվեն աշխատանքից։ Ի դեպ, հաշվի չեն առնում անգամ անձի առողջական վիճակը, այս դեպքում էլ պատվաստումը հակացուցող՝ բժշկի թուղթ են պահանջում։

Աբսուրդն այն է, որ բժշկական միջամտությունը չի կարող պարտադրաբար լինել, ինչն օրենքով ամրագրված է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը որքան հնարավոր է մեծ թիվ ցույց տալու եւ պտիչկա ունենալու համար Հայաստանի կառավարությունը ադմինիստրատիվ լծակ է կիրառելու բոլոր ուղղություններով։ Հաջորդ փուլում պողպատե մանդատակիրների մուրճի տակով մանկավարժներն ու առավել ցածր օղակի պետական աշխատողներն են անցնելու, վայն եկել է տարել, թե մեկը պլստա։

ԱՀԿ-ն միլիոնների գումարային աջակցություն է ցուցաբերում պատվաստումների բարձր ծածկույթի համար, եւ այս իմաստով Հայաստանը եւս պետք է բարձր թվեր ապահովի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ստացած միլիոնավոր դոլարների ներդրումների դիմաց։ Ստացվում է, որ կոռուպցիոն գործարքների մեջ խրված ՀՀ կառավարությունը հանուն փողի վտանգում է իր քաղաքացու կյանքը՝ ստիպելով նրան կասկածելի ծագմամբ պատվաստանյութերով պատվաստվել։
yerkir.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր